Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում

Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում

Նոր հնարավորություն փոքր և միջին ձեռնարկատերերի, հայ արտադրողների համար՝ Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից։

ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի հրավերով հոկտեմբերի 16-18-ը ITIF 2025-ը` Միջազգային առևտրի  և ներդրումների ֆորումը, կհավաքի Երևանում միջազգային դիստրիբյուտորներին, մանրածախ առևտրի ցանցերին՝ անմիջականորեն կապվելու հայ արտադրողների հետ, որոնք ցանկանում են աճել և մեծացնել արտահանման ծավալները:

ITIF 2025 միջոցառումը հայ արտադրողների համար հնարավորություն է նոր մատակարարներ հայտնաբերելու, ամուր առևտրային հարաբերություններ կառուցելու համար՝ բոլորը մեկ վայրում՝ ոլորտի փորձագետների աջակցությամբ: Միջոցառումը կներառի B2B հանդիպումներ, համատեղ ընթրիքներ, այցելություն գործարաններ:

Եթե հետաքրքրված եք ձեր արտադրանքը նշված երկրներ արտահանելով, կամ տվյալ երկրներից ներդրումներ ներգրավելով, մինչև հոկտեմբերի 3-ը լրացրեք հայտը։

Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական վերելքը զգալի ուշադրության է արժանացել՝ Եվրոպան և Ասիան կապող ռազմավարական դիրքի շնորգիվ։ 2021-2024 թվականներին Հայաստանի ՀՆԱ միջին աճը կազմել է 8.5%, ինչի շնորհիվ այն դառնում է աշխարհի ամենաարագ զարգացող 20 տնտեսություններից մեկը։ Մի կողմից, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, մյուս կողմից՝ ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ։ Հայաստանը նաև ազատ առևտրի համաձայնագրեր ունի Վիետնամի, Սինգապուրի և Սերբիայի հետ, ինչպես նաև GSP+ ռեժիմներ՝ ԱՄՆ, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ։ Երկիրը արտադրողների համար առաջարկում է 47 օգնության ծրագիր, այդ թվում՝ սարքավորումների արդիականացման համար սուբսիդավորված վարկեր, աշխատանքային ուսուցման օգնության ծրագիր, հավաստագրման ծախսերի փոխհատուցում և շատ ավելին։

ITIF 2025-ը միջազգային դիստրիբյուտորներին եզակի հնարավորություն է նոր բիզնես կապերի համար։

 

Ամսաթիվ

16 - 18 Հկտ 2025

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Investment Council of Armenia
Կարդալ ավելին