Մեդիագրագիտության շաբաթ

Մեդիագրագիտության շաբաթ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024թ. նոյեմբերի 4-10-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում։

Մեդիագրագիտության շաբաթը ամենամյա նախաձեռնություն է, այն հնարավորություն է կրթության ոլորտի կառույցների ու կազմակերպությունների համար՝ միջոցառումներ ու դասեր անցկացնել, մասնակցել առցանց և դեմառդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակել և իրականացնել կրթական նախագծեր՝ նոր չափորոշչին համապատասխան ինտեգրելով մեդիագրագիտությունը կրթության մեջ։

Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն յոթերորդ տարին, այս տարի՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրի ներքո։

Պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ուսուցչական մեծ ֆորում, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում, մարզային հանդիպումներ, նոր գրքերի և ձեռնարկների շնորհանդեսներ, մարզային հանդիպում-քննարկումներ ոլորտի փորձագետների և լրագրողների հետ․ միջոցառումները շատ են և բազմազան՝ նախատեսված բոլորի համար (Մեդիագրագիտության շաբաթվա ծրագիր):

Ամսաթիվ

04 - 10 Նյմ 2024
Ավարտված է

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին