
LinkedIn Local Yerevan 2025
LinkedIn Local Yerevan-ը կրկին համախմբելու է բիզնես համայնքին՝ գործարարներին, հիմնադիր և գործադիր տնօրեններին, թոփ մենեջերներին։
Տարբեր երկրներում հաջողությամբ իրականացված բիզնես նեթվորքինգի այս ձևաչափը Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց անցյալ տարի, իսկ այժմ անցյալ տարվա հաջողված փորձի հիման վրա այն վերադառնում է համալրված գործիքակազմով։
Այս տարի լինելու է նեթվորքինգային երկու ձևաչափ՝ ֆասիլիտացված՝ նվազագույն ժամկետում առավելագույն կապեր ստեղծելու և ինդուստրիալ՝ թիրախային համագործակցություններ ստեղծու համար։
Միջոցառմանը ներգրավված են բիզնեսում հաջողած անձինք, որոնք ներկայանալու են որպես մենթորներ, որոնց հետ շփվելու համար հատուկ ժամանակ է հատկացվելու։
How2B-ն հանդիսանում է LinkedIn Local Yerevan 2025-ի մեդի գործընկեր։ Միջոցառմանը ներկա են լինելու նաև դեսպաններ և փոխդեսպաններ։
Մասնակցության համար անհրաժեշտ գրանցվել։