
Gyumri Game Conference | Youth Edition
Gyumri Game Conference-ը վերադառնում է, բայց այս անգամ ավելի երիտասարդական ձևաչափով՝ Youth Edition։
Պատրաստվիր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամեծ երիտասարդական տեխնոիրադարձությանը։
GGC Youth Edition՝ «Gamechangers: Next Level» և «CyberNinja Camp» կրթական ծրագրերի մասնակից երիտասարդների ներգրավմամբ։
Միջոցառման շրջանակում սպասվում են՝
• Թեմատիկ ելույթներ խաղային արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների կողմից
• Մրցույթներ, չելենջներ և ինտերակտիվ կայաններ
• Խաղային և կիբեռանվտանգության թեմաներով նախագծերի ներկայացում
• Խաղային գոտիներ և ինտերակտիվ մեդիա ոլորտի ընկերությունների տաղավարներ
• Մասնագիտական կողմնորոշման և նեթվորքինգի հնարավորություններ։