
GenAI meetup: How AI is transforming the way we build
Արհեստական բանականության մասին քննարկումները ամենուր են։
Simply Technologies-ը՝ Հայաստանում ՏՏ աութսորսինգի շուկայի առաջատարներից մեկը, կազմակերպում է հանդիպում GenAI-ի մասին։
Միջոցառումը անդրադառնում է թեմային, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխակերպում ՏՏ-ում աշխատանքը։ Թեմայի վերաբերյալ իրենց մտքերը կներկայացնեն Simply Technologies-ի ծրագրավորողներն ու ԱԲ մասանգետների համայնքը։
GenAI-ն դառնում է գործիք, որը թույլ է տալիս շատ արագ անցնել գաղափարից մինչև պատրաստի լուծում։ Այն օգնում է թիմերին ավելի քիչ ռեսուրսներով ստեղծել բարդ արտադրանքներ, վերափոխում է աշխատանքային գործընթացները, արագացնում է փորձարկումներն ու սխալներից սովորելու հնարավորությունը։
Simply Technologies-ը հրավիրում է նաև GenAI-ի սիրահարներին և մասնագետներին լինել խոսնակներից մեկը։ Հյուր-խոսնակ դառնալու համար պետք է լրացնել ելույթ ունեցողի դիմումը մինչև օգոստոսի 25-ը։
Մասնակիցների համար գրանցումն անվճար է և պարտադիր, իսկ տեղերը սահմանափակ են։ Մասնակցության հայտը կարող եք լրացնել մինչև սեպտեմբերի 17-ը։
Միջոցառման լեզու հայերենն է։