Միջոցառումներ

DigiTec 2025

Տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառումը՝ «ԴիջիԹեք 2025»-ը մոտենում է։ Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) է։

Ամեն տարի հոկտեմբերին անցկացվող միջոցառումը համարվում է տեխնոլոգիական տարվա սկիզբ, ինչպես սեպտեմբերի մեկը՝ ուսումնական տարվա, կամ հունվարի մեկը՝ ֆինանսական: Բայց ի տարբերություն վերջիններիս, տեխնոլոգիական Ամանորը շարժական է:

Այս տարի այն կնշենք հոկտեմբերի 10-12-ը։

Այս տարվա «ԴիջիԹեքը» հոբելյանական է և գերազանցելու է նախորդ բոլոր տարիների ցուցանիշները՝ թե մասնակից ընկերությունների, թե այցելուների թվով։ «ԴիջիԹեքի» հիմնական շեշտադրումները՝ և՛ ցուցահանդեսային, և՛ աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների և իրադարձությունների աննախադեպ խտություն:

40000 այցելու՝ 20 երկրից, համաշխարհային համբավով ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում․ այսպիսին է տեխնոլոգիական տոնի կանխատեսումը։

Խոսնակների թվում են NVIDIA ընկերություն փոխնախագահ Րև Լեբարեդյանը (ԱՄՆ), Oculus ընկերության համահիմնադիր, Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Ջեք Մաքքոուլին (ԱՄՆ), Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ,  Flagship Pioneering ընկերության հիմնադիր, տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և համաշխարհային հռչակ ունեցող բազմաթիվ այլ տեխնոլոգիական առաջնորդներ։

«ԴիջիԹեք 2025»-ը համագործակցում է «Rambalkoshe»  համայնքի հետ, որն իր հանրահայտ «DZEN» փառատոնը այս տարի բերում է «ԴիջիԹեք» ելույթ են ունենալու աշխարհահռչակ դիջեյներ, ինչպես նաև համերգով հանդես կգա Տիգրան Համասյանը՝ երեք այլ աշխարհահռչակ երաժիշտների հետ նույն բեմում։ «ԴիջիԹեք 2025»-ի ընթացքում նախատեսվում են նաև մարզական ուշագրավ միջոցառումներ՝ յոգա, վազք և այլն։

Միջոցառման հիմնական շեշտադրումները, և՛ ցուցահանդեսային, և՛ աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները: 20-րդ հոբելյանը խոստանում է միջոցառումների և իրադարձությունների աննախադեպ խտություն:

«ԴիջիԹեք 2025»-ի ինստիտուցիոնալ աջակիցներն են Երևանի քաղաքապետարանը և ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս ԲՏԱ նախարարության։

Միջոցառումը շարունակվում է։

Պիտակներ,

Ամսաթիվ

10 - 12 Հկտ 2025
Ընթացքի մեջ

Ժամը

Ամբողջ օրը

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Meridian Expo Center

Կազմակերպիչ

UATE
Կարդալ ավելին