AI Thursday v3

AI Thursday v3

AI Thursdays համայնքային հերթական հանդիպումը կկայանա հուլիսի 17-ին WorkSpace Yerevan-ում՝ կենտրոնանալով երկու առանցքային թեմաների վրա՝ մեծ լեզվական մոդելների (LLM-ներ) գործարկման ծախսերի համեմատություն (cloud vs on-premise) և AI գործիքների ստեղծում առանց կոդի։

AI Thursdays-ը տեխնոլոգիական մասնագետների և նորարարների համար ստեղծված համայնքային հարթակ է, որն այս անգամ հյուրընկալում է երկու փորձառու խոսնակների՝ ներկայացնելու LLM-երի իրական ծախսերը և ավտոմատացման գործիքներ։

  • Մոհամեդ Ռաշադ՝ Hyperion AI-ի համահիմնադիր, կբացատրի՝ երբ է ավելի ձեռնտու գործարկել LLM մոդելները ամպային տարբերակով (օրինակ՝ AWS-ում), իսկ երբ՝ տեղային սերվերի վրա։

  • Ալի Թալաքուբ՝ AI փորձագետ և յութուբեր, ցույց կտա, թե ինչպես կարելի է առանց կոդ գրելու ստեղծել AI գործիքներ՝ օգտագործելով հարթակներ, ինչպիսիք են Voiceflow-ը, Make-ը և Zapier-ը։

Միջոցառումը կանցնի կարճ ելույթներով՝ 15 րոպե յուրաքանչյուրը, որին կհաջորդի ազատ քննարկում և նեթվորքինգի հնարավորություն։

Միջոցառումն ավարտված է։

Ամսաթիվ

17 Հլս 2025
Ավարտված է

Ժամը

6:30 pm - 8:00 pm