Ինչպե՞ս ստանալ արտոնյալ հարկային ռեժիմ՝ ազատ տնտեսական գոտիների միջոցով

Տեղեկատվական և բարձր  տեխնոլոգիաների ոլորտներում արտոնյալ հարկերով, նույնիսկ առանց հարկերի առևտո՞ւր։ Ազատ տնտեսական գոտիները ստեղծում են նման հնարավորություն, մինչդեռ այդ մասին շատ քչերը գիտեն, ու քչերն են օգտվում իրենց բիզնեսը զարգացնելու այս տարբերակից։ Հայաստանում գերակա ոլորտ հռչակված տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների համար նման հնարավորություններ ընձեռում է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին, որը գործում է Հրազդան քաղաքում:

Ի՞նչ է ազատ տնտեսական գոտին

Հատուկ կարգավիճակ ունեցող տնտեսական գոտիները ստեղծվում են տվյալ երկրում խթանելու ներդումները, ներկրելու նոր տեխնոլոգիաներ, զարգացնելու պետության համար ռազմավարական հանդիսացող ճյուղերը, և այլն։ Հայաստանում գործում է Ազատ Տնտեսական Գոտիների տեսակը, որի քաղաքականությունը մշակվել է դեռ 2011-ին՝ համահունչ արտահանման զարգացման քաղաքականությանը: Հայաստանում գործում են թվով 4 ազատ տնտեսական գոտիներ։

- Advertisement -
Ինչպե՞ս ստանալ արտոնյալ հարկային ռեժիմ՝ ազատ տնտեսական գոտիների միջոցով

Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին, որի գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրական և տեխնիկակիրառական՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2019 թվականի օգոստոսին։ Գործունեության ժամկետը նախատեսված է 25 տարի:

«ԷԿՈՍ» ԱՏԳ ծրագրի նպատակն է երկրում նորարարական ծրագրերի խթանումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։ Նպատակին հասնելու համար սահմանված քայլերն են՝

  • ՏՏ ստարտափերի զարգացումը երկրի ներսում
  • Այլ երկրներից ՏՏ ստարտափերի ներգրավում
  • Տեղի արտադրողների մրցունակության բարձրացում և դեպի միջազգային շուկա ելքի խթանում

Ի՞նչ արտոնյալ պայմաններ է առաջարկում ազատ տնտեսական գոտին

Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու դեպքում ԲՏ և ՏՏ ոլորտում գործող ընկերությունները ունենում են հետևյալ արտոնությունները՝

  • 0% շահութահարկ
  • 0%  ԱԱՀ՝ արտաքին առևտրային գործարքների համար
  • 0% մաքսատուրքեր
Ինչպե՞ս ստանալ արտոնյալ հարկային ռեժիմ՝ ազատ տնտեսական գոտիների միջոցով

Բացի այդ տարածքում գործող ընկերությունները կունենան մի շարք հավելյալ արտոնություններ, մասնավորապես՝

  • Հասանելություն «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի ծառայություններին. ԱՏԳ-ն տրամադրում է խորհրդատվական ծառայություններ (ներառյալ Հայաստանում բիզնեսի գրանցման, իրավաբանական անձի բացման, բանկային հաշվի բացման վերաբերյալ նախնական խորհրդատվություն), իրավաբանական անձանց հաշվապահական և իրավաբանական աջակցություն։
  • Հասանելություն ենթակառուցվածքներին. ԱՏԳ տարածքում (Հրազդան, Կոտայքի մարզ) VPS/VDS և Collocation ծառայություններ մատուցելու համար տվյալների կենտրոնի տեղադրման հնարավորություն։
  • Հասանելություն էլեկտրաէներգիային. Արտադրական նպատակներով էլեկտրաէներգիա ձեռք բերելու հնարավորություն բաց շուկայում. (Հայաստանի էներգետիկ բորսա).
  • Հասանելություն IT ոլորտի առաջատար մասնագետներին. Տեղական մի շարք բուհեր պատրաստում են մասնագետներ, որոնք համապատասխանում են միջազգային ընկերությունների պահանջներին։ Միաժամանակ, «ԷԿՈՍ» ԱՏԳ-ն համագործակցում է պետական ​​կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների հայրենադարձության և ինտեգրման հարցերով։
  • Հավաստագրի ժամկետի երկարացման հնարավորություն. ԱՏԳ ռեզիդենտի հավաստագիրը ևս երեք անգամ 5 տարի ժամկետով երկարացնելու հնարավորություն, ինչը տալիս է նաև մինչև 20 տարի բոլոր հարկային և մաքսային արտոնություններից օգտվելու և ԱՏԳ տարածքում երկարաժամկետ գործունեություն պլանավորելու հնարավորություն։

Ովքե՞ր կարող են դառնալ ԱՏԳ անդամ

Ազատ տնտեսական գոտուն կարող են միանալ ՓԲԸ-ները, ԲԲԸ-ները, ԱՁ-ները և ներկայացուցչությունները, որոնք գործում են հետևյալ ոլորտներում՝ 

Տեղեկատվության և հաղորդակցության ոլորտ, 

  • Ծրագրային ապահովման մշակում (J62.01)
  • Տվյալների հիմնապաշարների և տեղեկատվական ռեսուրսների մշակում և կիրառում (J63.11.1)
  • Օպերատիվ ռեժիմում կրիպտոարժույթների՝ բիտկոյների և այլ ալտկոյնների ստեղծում (J63.11.2)

Մշակող արդյունաբերություն (ներառում է ավելի քան 160 ենթատիպեր),

  • Համակարգիչների և ծայրամասային սարքվածքների արտադրություն. (C26.2)
  • Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն (C21)
  • Շինարարություն և շինանյութերի արտադրություն
  • Թանկարժեք մետաղների և այլ տեսակների արտադրություն (C24.4)

Ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարում։

  • Ոչ վնասակար թափոնների հավաքում (E38.11)
  • Թափոնների տեսակավորում և մշակում երկրորդային հումքի ստացման համար (E38.32)
  • Ջարդոնի մասնատում (E38.31)
  • Թափոնների վնասազերծում և այլ մշակում (E39)

Ինչպե՞ս դառնալ ԱՏԳ անդամ

Ազատ տնտեսական գոտում ռեզիդենտի կարգավիճակ ստանալու համար ՀՀ պետական ռեգիստրում գրանցված բիզնեսը, որը գործում է վերոնշյալ ոլորտներում, պետք է կատարի հետևյալ քայլերը՝

  • խորհրդատվություն «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի օպերատորից, որի ընթացքում մանրամասն ներկայացվում է ընկերության գործունեության նկարագիրը,
  • համապատասխանության գնահատում՝ ռեզիդենտի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված հավաստագրման չափանիշներին համապատասխանության գնահատում, ինչը անցկացվելու է «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի մասնագետների կողմից,
  • հայտի ներկայացում՝ Էկոնոմիկայի նախարարություն՝ համապատասխան փաստաթղթերի փաթեթով, որի քննարկումը տևում է 5 — 15 աշխատանքային օր, 
  • հաստատում Նախարարությունից, որից հետո հայտը ուղարկվում է Կառավարություն։
  • հաստատում Կառավարությունից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո կնքվում է ԱՏԳ շահագործման պայմանագրի և «ԷԿՈՍ» ԱՏԳ-ում գտնվող տարածքների վարձակալության պայմանագիր: Այսինքն պետական գրանցում արդեն իսկ ունեցող բիզնեսը ԱՏԳ ռեզիդենտ դառնալուց հետո գործունեություն պետք է ծավալի ազատ տնտեսական գոտում՝ հասանելիություն ունենալով առկա ենթակառուցվածքներին,
  • հավաստագրի ստացում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ԱՏԳ ռեզիդենտների ցուցակում ընդգրկման համար:

Դիմելու համար կարող եք զանգահարել +374-93-705-546 հեռախոսահամարով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ինչպե՞ս ստանալ արտոնյալ հարկային ռեժիմ՝ ազատ տնտեսական գոտիների միջոցով

Վերջին նորությունները

Ինչպե՞ս ստանալ արտոնյալ հարկային ռեժիմ՝ ազատ տնտեսական գոտիների միջոցով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: