Դիջիքեմպ ճամբարի հայտադիմումները բաց են

Կազմակերպիչներ՝ ԱՏՁՄ և Գյոթե կենտրոն
Դիմելու վերջնաժամկետ ՝ 
Հունիսի 5

Ճամբարի մասին․

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Գյոթե կենտրոնի հետ համատեղ նախաձեռնում է Դիջիքեմպ եռամրցաշար-ճամբարը, որի նպատակն է նպաստել 14-17 տարեկան դպրոցականների նորարարական գաղափարների (նաև արդեն ստեղծված նախագծերի) առաջխաղացմանը միաժամանակ կարևորելով մշակութային ժառանգության փոխանցումը և
մարմնակրթության զարգացումը։

Եռամրցաշարը ունի հետեւյալ խորագիրը՝ ՄԻՏՔ — ՄՇԱԿՈՒՅԹ — ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ որտեղ՝
ՄԻՏՔ — նորարական տեխնոլոգիական գաղափարների զարգացում և մրցույթ (ԱՏՁՄ կողմից նախկինում անցկացված Դիջիքեմպ ճամբարի ձևաչափով),
ՄՇԱԿՈՒՅԹ — հայկական ազգագրական ավանդական պարի ուսուցում և մրցույթ,
● ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ — սպորտային դասընթացներ և մինի ֆուտբոլի մրցույթ։

Ճամբարը կանցկացվի սույն թվականի Հուլիս 13-25-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Մասնակցության կարգ
● Ճամբարի մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ մշակված նորարար գաղափար կամ արդեն զարգացման փուլում գտնվող նախագիծ
● Մասնակցությունը թիմային է՝ խումբը պետք է բաղկացած լինի 6 մասնակցից (3 աղջիկ, 3 տղա)
● Հայտադիմումները անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հղմամբ մինչև սույն թվականի հունիսի 5-ը (ներառյալ)։

Հայտադիմումների գնահատումն իրականացվելու է հատուկ ձևավորված հանձնաժողովի կողմից նախապես սահմանված չափորոշիչների հիման վրա՝ մինչև հունիսի 15-ը։

Եռամրցաշարին մասնակցելու հնարավորություն ստանալու են 30 թիմ, ովքեր ճամբարի ընթացքում նույն թիմի կազմով մրցելու են վերը թվարկված բոլոր ուղղություններով։

Ճամբարի ընթացքում որպես մենթորներ կներգրավվեն ՏՏ ոլորտի, պարի և ֆուտբոլի ուղղությամբ մասնագետներ, ովքեր ամբողջ ընթացքում կաշխատեն թիմերի հետ և կպատրաստեն մրցույթներին։

Յուրաքանչյուր թիմի կկցվի նաեւ փորձառու ջոկատավար։
❖ Նորարարական գաղափարների և նախագծերի մրցույթը տեղի է ունենալու ճամբարի վերջին օրը՝ մասնակիցները ներկայացնելու են իրենց նախագծերը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներից կազմված ժյուրիին։
❖ Մինի-ֆուտբոլի մրցաձևին յուրաքանչյուր թիմից ֆուտբոլի դաշտում կլինեն 5 հիմնական կազմի խաղացող և 1 պահեստային։ Պահեստային խաղացող պետք է մասնակցի ամբողջ
խաղաժամանակի առնվազն 50 տոկոսին։

❖ Ազգային պարի մրցույթում թիմերը կմրցեն 6-ական հոգով՝ նույն տեսակի երկու պարերով։

Երեք մրցաձևերից թիմերի ստացած միավորների հանրագումարով կորոշվի եռամրցաշարի հաղթողը և 2-րդ ու 3-րդ մրցանակակիրները։ Մրցանակներ կստանան ինչպես առանձին մրցաձևերով այնպես էլ եռամրցաշարի արդյունքներով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ