Ինչպե՞ս է AI-ը կիրառվում բիզնեսից մինչև տվյալագիտություն․ տեղի ունեցավ DataFest 2025-ը

Ե՞րբ կունենանք հայկական ChatGPT, ինչպե՞ս է AI-ը կիրառվում բիզնեսնում, ինչպե՞ս այն դարձնել ավելի արագագործ։ Այս հարցերի պատասխանները կարող էիք գտնել Դատաֆեստ 2025-ին։ Միջազգային համաժողովը արդեն վեցերորդ տարին անընդմեջ համախմբում է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման աշխարհի առաջատար մասնագետներին, հետազոտողներին, ինժեներներին և տեխնոլոգիաներով հետաքրքրված մասնագետներին։ Տարեց տարի Դատաֆեստը ընդլայնվում է։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Հնդկաստանից, Գերմանիայից ու այլ երկրներից, և նրանց հետաքրքիրությունը դատաֆեստի նկատմամբ աճում է։ Ելույթները ներկայացրել են տվյալագիտության, մեքենայական ուսուցման ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։ Բոլոր թեմաները կապված են ai-ի հետ։ Խոսնակներից Սպարտակ Բուղդարյանը պատմում է նոր մշակվող՝ chatgpt-ի հայկական տարբերակի ու այն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Դատաֆեստ Երևան 2025-ի խոսնակները ոլորտի առաջատար կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչներն են՝ Meta-ն, Google DeepMind-ը, NVIDIA, Picsart-ը ու այլն։ Հայ մասնագետների համար սա սովորելու ու կապեր հաստատելու վայր է։

- Advertisement -

Դատաֆեստ Երևան 2025-ին մասնակցել է ավելի քան 1000 մասնակից, բայց կազմակերպիչ Հրանտ Խաչատրյանը կարծում է, որ համաժողովի ազդեցությունն ու արդյունքները պետք չէ չափել այցելուների քանակով, կարևորը դրանից հետո կայացած համագործակցություններն են ու այն, որ հայ մասնագետները կարողանան իրենց ոլորտում առաջատար խոսնակների ելույթներից պրակտիկ գիտելիքներ քաղել։ Դատաֆեստի տարեց տարի աճող հետաքրքրությունն ու մասշտաբները թույլ են տալիս ամեն տարի մի տեղում հավաքել մեքենայական ուսուցման ու արհեստական բանականության առաջատար մասնագետներին՝ հայ մասնագետների համար դառնալով հնարավորությունների նոր հարթակ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները