Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Ծրագրին կարող եք դիմել՝ այստեղ
Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 31 -ը, ժամը 23:59։
Միջոցառման մասին․
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), Ճապոնիայի կառավարության հետ համագործակցությամբ, հրավիրում է հետաքրքրված կին ձեռներեցներին մասնակցելու «Ներդրումային պատրաստվածություն կանանց կողմից հիմնադրված ընկերությունների համար» ծրագրին:
Ծրագրի նպատակն է՝ խթանել ձեռներեց կանանց ներդրումային պատրաստվածությունը աջակցել կանանց կողմից հիմնադրված և ղեկավարվող ընկերություններին (թիմերին) բարձրացնել ներդրումային գրավչությունը և պատրաստվածության մակարդակըհստակ քայլեր իրականացնել ներդրումների ներգրավման ուղղությամբ։
Ծրագիրն իրականացվում է Երևանում` Ինժեներական քաղաքում (Engineering City) , Գյումրու (Gyumri Technology Center – GTC) և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում (Vanadzor Technology Center – VTC)։ Ծրագրի տևողությունը 6 ամիս է: Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն բիզնես և ներդրումային գրավչության բարձրացման աշխատաժողովներ՝ համապատասխան սեմինարներով, առաջադրանքներով և մենթորների հետ հանդիպումներով, ինչպես նաև հանդիպումներ հեռանկարային ներդրողների հետ։
Ծրագիրն իրագործվում է «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի» (Enterprise Incubator Foundation (EIF)) և «Գրանատուս Վենչուրս»(Granatus Ventures) ընկերության միջոցով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։