Բիզնեսի խրախուսման և նորարարության օր Գյումրիում՝ գումարային մրցանակ հաղթելու հնարավորությամբ

Ինչ՝ Բիզնեսի խրախուսման և նորարարության օր — 2022
Երբ՝ հոկտեմբերի 11-12
Որտեղ՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Կազմակերպիչ՝ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Շվեյցարիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցության շրջանակներում «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը հոկտեմբերի 11-ին և 12-ին Գյումրիում մեկնարկելու է «բիզնեսի խրախուսման և նորարարության օր 2022»-ը:

Միջոցառումը միտված է ցանցերի ստեղծմանը, կապերի ամրապնդմանը և էկոհամակարգի նոր հնարավորությունների բացահայտմանը: Մասնակիցներին նաև հնարավորություն կտրվի ներկայացնել իրենց բիզնեսը 5 րոպեում և բացատրել, թե ինչպես են ցանկանում բարելավել այն նորարարական մոտեցումներով, իսկ հաղթողը կստանա 1 000 ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակ:

Միջոցառման մասնակցության ծախսերը կհոգա Շվեյցարիա — Հայաստան առևտրի պալատը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել: Innovationday@ncie.am կայքով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր  Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ