Ի՞նչ է BDG-ն. BDG-ի ներդրումը ոչ ֆորմալ կրթության մեջ աշխարհում

14 տարի առաջ, երբ որևէ բան սովորելու միակ աղբյուրը գրքերն էին, մի քանի թերի աշխատող կայքերն ու ոչ լիարժեք նյութերը կամ ոլորտի մարդկանցից որևէ խորհուրդ ստանալը, ստեղծվեց ոչ ֆորմալ BDG-ը (Business Development Group)։

Փոքր թիմ, 1 ուղղություն, 1 դասընթացավար, մի քանի ուսանող, ընդամենը 1 լսարան ու մի քանի աթոռ, բայց մեծ ու անսահման նպատակներ, նվիրվածություն ու ահռելի աշխատանք։

Այսօր այս ամենը հանգեցրել է 1-ի փոխարեն՝ 6 հիմնական ուղղության (ծրագրավորում, մարքեթինգ, ֆինանսներ, մենեջմենթ, մարդկային ռեսուրսներ, դիզայն) 1 դասընթացավարի փոխարեն՝ 200-ի, 1-ի փոխարեն՝ 10-ից ավելի լսարանի, որից 2-ը՝ Գյումրիում և Վանաձորում, 65 գործընկերոջ և 24,000-ից ավելի ուսանողի։ 

- Advertisement -
Ի՞նչ է BDG-ն. BDG-ի ներդրումը ոչ ֆորմալ կրթության մեջ աշխարհում

14 տարին եղել են մարտահրավերներով, բարդ, անհարթ, անանցանելի, ձեռքբերումներով, բացթողումներով, սխալներով, վերելքներով ու շատ էմոցիաներով։

Ի՞նչ է BDG-ն. BDG-ի ներդրումը ոչ ֆորմալ կրթության մեջ աշխարհում

2009 թվականին, երբ ընկերությունը նոր էր սկսում իր գործունեությունը, անցկացվում էր միայն հաշվապահության դասընթաց՝ նպատակ ունենալով զարգացնելու ֆինանսական ոլորտը։

Ժամանակի ընթացքում ուղղությունները շատացան՝ ներառելով կադրային գործ, նախագծերի կառավարում և այսօր արդեն tech ուղղվածության խորացված դասեր, ընդհուպ մինչև ակադեմիական դասեր՝ 6 ամիս տևողությամբ ու երաշխավորված աշխատանքով։ Սկզբնական փուլում դասերն ընթանում էին լսարանային ֆորմատով և փոքր տարածքում։

Երբ արդեն հետաքրքրությունը դասերի ու BDG-ի նկատմամբ մեծացավ, որոշում կայացվեց տեղափոխվելու ավելի մեծ ու ընդարձակ վայր, որտեղ հնարավոր կլիներ անցկացնել ավելի շատ ուղղություններով դասեր և ունենալ ավելի մեծ թիմ։ 

Ընկերության հանդեպ տարեցտարի մեծանում էր հետաքրքրությունը ոչ միայն Երևանում, այլև դրա սահմաններից դուրս։ Սա հստակ նախանշան էր, որ կարիքը կա ստեղծելու ոչ ֆորմալ կրթության հնարավորություն նաև Երևանից դուրս գտնվողների համար։ Այս նպատակով մեկնարկը տրվեց օնլայն դասընթացների։

Ի դեպ՝ BDG-ն առաջին ընկերությունն էր, որ covid-յան շրջանում արագ անցում կատարեց օնլայն տարբերակով դասերի անցկացմանը։

BDG-ին սկսեցին միանալ ՀՀ բոլոր մարզերից՝ անցնելով օնլայն դասընթացներ բոլոր 6 ուղղություններով։ Այսօր արդեն BDG-ն անցկացնում է լսարանային դասընթանցեր Երևանում, Գյումրիում ու Վանաձորում։

Մնացած մարզերում բնակվողների համար դեռ ունի օնլայն և հիբրիդային ֆորմատով դասընթացներ։ Քաղաքների շարքերը գնալով համալրվում են։

Ի՞նչ է BDG-ն. BDG-ի ներդրումը ոչ ֆորմալ կրթության մեջ աշխարհում

Կրթությունը առաջնային դասելու մասին 

Չնայած քովիդյան դարաշրջանը պարտավորեցրեց անգամ համաշխարհային համալսարաններին անցնելու հեռավար և ոչ ֆորմալ կրթության ֆորմատին՝ մարդկանց քիչ զանգված մինչ օրս դեռ ամբողջապես չի ընդունում ոչ ֆորմալ կրթությունը՝ որպես կրթվելու արդյունավետ մեթոդ։

Ալտերնատիվ ու առանց կարծրատիպերի կրթության հանդեպ վստահության ձևավորումը BDG-ի համար ուներ առաջնային ու առանցքային նշանակություն։

Իր տեսլականը համարելով կրթության հասանելիությունը բոլորին՝ առանց սահմանների և կարծրատիպերի՝ իր գործունեության հենց սկզբից սկսեց քայլեր իրականացնել, որպեսզի դասընթացները դառնան նոր մասնագիտություն սովորելու, մասնագիտություն փոխելու, կատարելագործվելու ու մարտահրավերներից չվախենալու հիմք։ 

Կրթական ոլորտում տեսանելի աշխատանք կատարելուց հետո՝ այժմ BDG-ն դարձել է կրթական էկո համակարգի լիարժեք անդամ։

Լոկալ և միջազգային մի շարք ընկերությունների հետ ունի ամուր համագործակցություններ, որոնք օգտագոչրծում է նոր նախագծերի մշակման և ուսանողներին աշխատանքի հարցում աջակցելու համար։ 

Ի՞նչ է արել BDG-ն վերջին 14 տարիների ընթացքում 

Հետևելով կրթական ոլորտի փոփոխություններին, արագ զարգացումներին, նոր մեթոդների կիրառություններին, աշխարհում օրեցօր փոփոխվող կրթական համակարգին և ուսանողների հնչող կարծիք/առաջարկներին՝ BDG-ն իր գործունեության մեջ մեծ տեղ է հատկացնում յուրաքանչյուր ցանկացողի համար կրթվելու հնարավորություն ստեղծելուն։

3 տարի է, ինչ համագործակցում է ԲՏԱ նախարարության հետ՝ իրականացնելով դասընթացներ 4 ուղղություններով՝ UI/UX Design (Intermediate) DevOps (Beginner, Intermediate) Automation QA, Java։ Այս նախագծերի շրջանակներում համաֆինանսավորում է տրամադրվել շուրջ 1200 ուսանողի՝ ՀՀ բոլոր մարզերից։ 

2020 թվականից մեկնարկել է նոր նախագիծ։ Աջակցում է պատերազմի մասնակիցներին՝ ստանալ որակյալ, անվճար կամ ֆինանսավորմամբ կրթություն՝ շնորհիվ իր ու իր լոկալ և միջազգային գործընկերների։ Մինչ օրս աջակցություն է ստացել շուրջ 50 մասնակից։ 

Մարզերում անցկացվող դասերի, հատուկ իրավիճակների և պայմանների դեպքում՝ տրամադրում է համաֆինանսավորման բազմաթիվ տարբերակներ մասնակցիներին՝ ներդրում կատարելով իրենց կրթական ուղին սկսելու կամ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար։
Այս ամենն իրականացվում է թե BDG-ի, թե Հայաստանում, Շվեդիայում և ԱՄՆ-ում գործունեություն ծավալող իր գործընկերի ֆինանսավորման և նախագծերին աջակցության շնորհիվ։ 

Մինչ օրս համագործակցել է արդեն շուրջ 65 լոկալ և միջազգային ընկերությունների հետ, անցկացնելով ավելին քան 300 հաջողած նախագծեր՝ 3000-ից ավելի ուսանողի համար։ 

Ակադեմիական նախագծեր

Կրթական ոլորտի ու մասնագիտական շուկայի պահանջներից ելնելով՝ 2022-ից մեկնարկել է ակադեմիական նախագծեր tech և non-tech ուղղություններով։

Այս նախագծերի նպատակն է 6 ամիսների ընթացքում տալ պրակտիկ գիտելիքներ ոչ ֆորմալ կրթության միջոցով, իսկ լավագույն արդյունք ցուցաբերած մասնակցիներին՝ երաշխավորված աշխատանք։

Դասընթացներ երեխաների համար

Քանի որ շատ մասնագիտություններ գնալով երիտասարդանում են ու շատերը դպրոցական տարիքից սկսում են հետաքրքրվել ժամանակակից մասնագիտություններով՝ շուրջ 1 տարի է, ինչ անցկացնում է դիզայնի, ծրագրավորման, մարքեթինգի դասընթացներ նաև 12-17 տարեկան երեխաների ու պատանիների համար։

Նպատակն է ծանոթացնել նրանց նորագույն տեխնոլոգիաներին, ժամանակակից մասնագիտություններին ու կարիերա ստեղծելու ամուր հիմք տալ։ 

Բացի բուն կրթական զարգացումներին հետևելուց և դրանց զուգահեռ փոփոխություններ անելուց, BDG-ի դասընթացների անցկացման կարևորագույն մյուս օղակը թրեյներներն են։
Ընկերությունը համագործակցում է մասնագետների հետ, ովքեր կարևորում են կրթությունը, պատրաստ են կիսվել իրենց գիտելիքներով և մշտապես զարգացնում են իրենց հմտություններն։ 

Թրեյներների ընտրության հարցում բացի գիտելիքների ու ցանկության կարևորությունից, մեծ տեղ է հատկացվում հենց BDG-ի շրջանավարտներին։

Թրեյներներից շատերը ժամանակին եղել են ուսանող, որից հետո անցել են աշխատանքի, ձեռք են բերել փորձ, այնուհետև միացել թիմին՝ որպես թրեյներ։ 

Ի՞նչ է BDG-ն. BDG-ի ներդրումը ոչ ֆորմալ կրթության մեջ աշխարհում

Ի՞նչ սպասել BDG-ից այսօր

Այսօր՝ 2023-ին, պատկերն այսպիսին է․

  • 6 հիմնական ուղղությամբ դասընթացներ՝ ծրագրավորում, մարքեթինգ, ֆինանսներ, մենեջմենթ, մարդկային ռեսուրսներ, դիզայն, որոնց մինչ օրս մասնակցել է ավելին քան 24,000 ուսանող
  • Դասընթացներն անցկացվում են 3 հիմնական ֆորմատով՝ լսարանային, օնլայն, հիբրիդային
  • Կա 3 հիմնական մակարդակ՝ սկսնակ, միջին, պրոֆեսիոնալ
  • 3 քաղաքներում՝ օֆլայն՝ Երևան, Գյումրի, Վանաձոր։ Ողջ աշխարհում՝ օնլայն։ 
  • Ընկերությունների հետ ունի համագործակցության 2 հնարավորություն՝ դասընթացներ թիմի համար և Internship նախագծեր, որոնց միջոցով ունի ավելին քան 65 գործընկեր 
  • Անցկացնում է դասընթացներ 12-99 տարեկան կրթությունն առաջնային դասող բոլոր ցանկացողների համար։

Այժմ, երբ BDG-ին արդեն վստահում են թե՛ որպես ոչ ֆորմալ կրթական հաստատություն, թե՛ որպես գործընկեր, նա ձեռնարկում է մեծամասշտաբ քայլեր ամեն օր զարգանալու, նոր նախագծեր իրականացնելու և որակյալ կրթությունը ավելի լայն շրջանակի համար հասանելի դարձնելու նպատակով։

Հասանելի դարձնելով կրթությունը ամբողջ աշխարհում՝ օնլայն, իսկ Երևանում, Գյումրիում ու Վանաձորում՝ օֆլայն՝ BDG-ին ամեն ամիս վստահող ուսանողներին տալիս է հնարավորություն մասնակցելու բոլոր դասընթացներին ֆինանսավորման տարբերակներով։

Տարեկան ավարտող 3000+ ուսանողներին օգնում է ոչ միայն որակյալ ու մրցակցային կրթություն ստանալու հարցում, այլև աջակցում է արագ ու հեշտ կերպով կապի դուրս գալ լոկալ ու միջազգային մի շարք ընկերությունների հետ։

Ինչպես նաև՝ աշխատանք գտնելու, CV կազմելու կամ դրա որակը բարելավելու և կարիերայի համար խորհրդատվություն ստանալու հարցերում՝ շնորհիվ HR բաժնի։

Այս մեթոդի կիրառման արդյունքում ամսական աշխատանք է գտնում 50-70 ուսանող։ 

Ի՞նչ է BDG-ն. BDG-ի ներդրումը ոչ ֆորմալ կրթության մեջ աշխարհում

Այժմ ընկերության 3 կենտրոններում ընթանում են դասընթացներ բոլոր ուղղություններով, ֆորմատներով ու մակարդակներով։ 

Ակադեմիական դասերից ինտենսիվ կերպով ընթանում են Java Academic Program-ն ու Data Analytics Full Course-ը, որոնց մասնակիցների թիվը հասնում է 20-ի։

Շուտով մեկնարկելու է Digital marketing-ի խորացված ու շուկային պահանջներին լավագույնս հարմարեցված նախագիծը։

Ընթանում են նախագծերի և թիմերի կառավարման ցերեկային և երեկոյան դասեր սկսնակ մակարդակների համար։

Դիզայնի ուղղությունից ընթանում և շուտով մեկնարկելու են ցերեկային, երեկոյան, օնլայն, օֆլայն և երեխաների համար դասընթացներ։

Tech ուղղությունից կարող եք մասնակցել բոլոր մակարդակներով, ֆորմատներով և ուղղությունների դասընթացների՝ Python, Javascript, Manual և Automation QA, DevOps, Django, React JS և այլն։

DevOps-ի դասընթացին կարող եք մասնակցել նաև Վանաձորում։ 

Մարդկային ռեսուրսների ոլորտում ընթացիկ դասերից են HR Management և Կադրային գործ դասընթացները երեկոյան, օֆլայն ֆորմատով։

Ֆինանսների ուղղվածությամբ ընթանում են հաշվապահության և հարկային օրենսգրքի դասընթացները։ 

Մարքեթինգի ուղղվածությամբ ընթանում է Copywriting-ի դասընթացը։

Մեկնարկելու է մարքեթինգի դասընթացը երեխաների համար, ինչպես նաև՝ Digital marketing-ի խորացված ու շուկային պահանջներին լավագույնս հարմարեցված ակադեմիական դասընթացը։ 

Առաջիկա ամիսներին մեկնարկող դասընթացների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ bdg.am վեբկայքի «Բոլոր դասընթացներ» բաժնում։ 

spot_imgspot_img
spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Ի՞նչ է BDG-ն. BDG-ի ներդրումը ոչ ֆորմալ կրթության մեջ աշխարհում

Վերջին նորությունները

Ի՞նչ է BDG-ն. BDG-ի ներդրումը ոչ ֆորմալ կրթության մեջ աշխարհում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: