Կազմակերպիչ՝ «ԱՏՁՄ» ՀԿ և DISQO
Ծրագրին կարող եք դիմել՝ այստեղ
Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 27:
Դասընթացի մասին․
«ԱՏՁՄ» ՀԿ-ն և DISQO ընկերությունը, կրկին համագործակցելով «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակներում, նախաձեռնել են նոր դասընթաց որակի ապահովման (QA) մասնագիտացմամբ։
Մասնակցությունն անվճար է, իսկ տեղերը՝ խիստ սահմանափակ։ Դասընթացը տևելու է 2 ամիս՝ շաբաթական 2-3 անգամ՝ «Որակի ապահովման հիմունքներ» (QA fundamentals) թեմայով։
Դասընթացը վարելու են DISQO ընկերության ավագ մասնագետները և՛ օնլայն, և՛ օֆլայն ձևաչափերով։
Մեկնարկը նախատեսված է մարտ ամսին։ Դասընթացին կարող են մասնակցել՝
– արցախյան առաջին և երկրորդ պատերազմին մասնակցած անձինք,
– մարտական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքի անդամները,
– մարտական գործողությունների արդյունքում հաշմանդամություն ունեցող անձինք,
– մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքի անդամները։
Դիմումների վերջնաժամկետը փետրվարի 27-ն է:
Հարցերի դեպքում զանգահարել՝ +37477615552 կամ գրել հետևյալ էլ․ հասցեին՝ shamam.gevorgyan@uate.org:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։