«ԱրմՌոբոտիքս» մրցույթի հայտերի ընդունումը շարունակվում է

«ԱրմՌոբոտիքս» 14-րդ մրցույթը շարունակում է հայտադիմումների ընդունումը։ Մրցույթի նպատակն է խրախուսել եւ հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի եւ դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը, մեծացնել ճարտարագիտական մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը։

Այն նաև ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու հարթակ է։ Մրցույթի բովանդակությունը վերաբերվում է ագրոտեխնոլոգիական լուծումներով խելացի ագարակին։ Մրցութային դաշտը փոքր ագրոտեխնոլոգիական ագարակ է, որտեղ առկա են պայմանական այգիներ, բույսեր, ֆերմաներ, կենդանիներ և հողատարածքներ։

Թիմերի ստեղծած ռոբոտները պետք է լուծեն ագարակի ագրոխնդիրները՝ օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ և տեսախցիկով պատկերների ճանաչում։

Այս տարի մրցույթն առանձնանում է նրանով, որ առաջին անգամ մրցութային փուլին կկարողանան մասնակցել նաև մասնագիտացված ու սիրողական խմբեր։

Ամբողջական կանոնակարգին ծանոթանալու համար կարող եք անցնել այստեղ։

«ԱրմՌոբոտիքս» մրցույթն իրականացվելու է նախնական և եզրափակիչ փուլերով։ Թիմերը բաժանվելու են երեք խմբերի՝ կրտսեր դպրոցական (10-13տ․), ավագ դպրոցական (14-17տ․), սկսնակ և մասնագիտացած ընկերություններ։

Հայտերը բաց են մինչև հոկտեմբերի 10-ը։ Գրանցման համար պետք է լրացնել հետևյալ հայտադիմումը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ