Կազմակերպիչ՝ Founder Institute
Երբ՝ ապրիլի 19
Ձևաչափ՝ առցանց
Միջոցառման մասին
Founder Institute-ը հրավիրում է մասնակցելու «Գործարկել արտադրանքը վաղ ու կիսա՞տ, թե՞ ուշ և կատարյալ» միջոցառմանը, որի ընթացքում բանախոսելու է ScholarshipOwl-ի արտադրանքի մենեջեր Արտաշես Վարդանյանը։
«Մենք բոլորս միտված ենք կատարյալ որոշումներ կայացնելու: Սովորաբար չենք կարողանում ճիշտ հավասարակշռություն գտնել ժամանակի և պրոդուկտի գործարկման միջև: Շատ ստարտափներ «Ես չպետք է գործարկեմ, քանի դեռ կատարյալ չէ»-ի թակարդում են, և կատարելության ձգտումը սովորաբար որոշումների մղումն սպանողն է»,- նշված է միջոցառման նկարագրում:
Այս ինտերակտիվ, առցանց սեմինարի ընթացքում կներկայացվի վաղ և անհետաձգելի գործարկման առավելությունները: Բանախոս Արտաշես Վարդանյանը կկիսվի իր փորձով, քանի որ նրա շնորհիվ հաջողությամբ գործարկվել են բազմաթիվ ստարտափների և ընկերությունների արտադրանքներ:
Միջոցառմանը կարող եք գրանցվել՝ այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։