
From Gyumri to Space and into the AI-powered future
ArmGate Advisers-ը համագործակցում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ՝ կազմակերպելով 2-օրյա կոնֆերանս, որտեղ պատանիները կբացահայտեն՝
Ինչպե՞ս են տիեզերական տեխնոլոգիաները ձևավորում նոր շուկաներ և տնտեսական հնարավորություններ, ինչ է տիեզերական տնտեսությունը, անձնական բրենդի և գլոբալ միտումների մասին՝ ինչպես կառուցել սեփական հեղինակություն՝ համաշխարհային թրենդներին համընթաց, թե ինչպես օգտագործել արհեստական բանականությունը որպես ուսման, կարիերայի և մեծ երազանքների գործիք։
Պատանիները կաշխատեն թիմերով՝ ստեղծելու իրենց տիեզերական ստարտափի գաղափարը 2035 թվականի համար։
Նորարարություն, ոգեշնչում և ապագայի գաղափարներ՝ հենց Գյումրիից։ Երկու օրում մասնակիցները կուսումնասիրեն՝ ինչպես են տիեզերքը, տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը ձևավորում մեր աշխարհը։
Սա նաև հնարավորությունն է կապվելու մենթորների հետ, ներկայացնելու համարձակ գաղափարները: