
Ապագայամետ թիմեր. Atlassian-ի հիմնական տարրերը
Առաջին Atlassian-ին նվիրված միջոցառումը՝ Երևանում։
Երևանի Atlassian համայնքի առաջնորդի կարգավիճակով որպես միջոցառման խոսնակ հանդես կգա Անահիտ Սուքիասյանը, ով կներկայացնի Atlassian էկոհամակարգի հետաքրքիր աշխարհը, որի գործիքները օգտագործում են NASA, Spotify, Airbnb և շատ ուրիշ համաշխարհային առաջատար թիմեր։
Անկախ նրանից՝ դուք աշխատում եք ՏՏ, օպերացիոն, սպասարկման կամ նախագծերի կառավարման ոլորտներում, Atlassian-ի գործիքները կարող են օգնել ձեր թիմին ավելի խելացի աշխատել և արդյունավետ համագործակցել։
Ի՞նչ կստանաք մասնակցելով՝
- Հստակ պատկերացում Atlassian-ի և դրա էկոհամակարգի մասին
- Ներկայացում Jira-ի և Jira Service Management-ի մասին 📊 Ճիշտ Atlassian գործիքը ձեր թիմի համար ընտրելու ուղեցույց
- Որոնք են գործիքների միջև փոխկապակցվածության հնարավորություններըՄուտքն անվճար է, սակայն նախնական գրանցումը պարտադիր է։