Միջոցառումներ

Sevan Startup Summit 2025

Sevan Startup Summit 2025-ն այս տարի կկայանա հուլիսի 20-26-ը։

«Սևան ստարտափ սամիթ» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումին ամեն տարի մասնակցում են հարյուրավոր ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ, բանախոսներ, մենթորներ աշխարհի տասնյակ երկրներից՝ քննարկելու բիզնես-տեխնոլոգիական գաղափարներ, ներդրումային ծրագրեր, տարբեր թեմաներ: Այն Հայաստանում կազմակերպվում է 2016 թվականից, իսկ 2018 թվականից ի վեր՝ նաև Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում:

Միջոցառումն իր մեջ ներառում է բազմաթիվ սեմինարներ, պանելային քննարկումների, խարույկի շուրջ զրույցներ, ժամանցային միջոցառումներ։ Այս ամենի շրջանակում էլ տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին:

Այս տարի միջոցառման կազմակերպման համար ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 200 մլն դրամ։ Ակնկալվում է, որ պետական աջակցությամբ «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը գերազանցելու է նախորդ սամմիթները՝ իր մասշտաբայնությամբ և բովանդակությամբ:

Նորարարական միջոցառում լինելուց բացի, այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը հանդիսանալու է նաև որպես մի շարք ոլորտային մեծ միջոցառումներ հյուրընկալող պլատֆորմ։ Մասնավորապես՝ Youth PreCOP 2025, Sevan AgriTech Summit 2025, Energy Transition and Entrepreneurship Summit 2025, Sevan EV Rally 2025, WineTech Summit @Sevan 2025, Mining & Metals Innovation Forum 2025, FinTech Summit @Sevan 2025։

Մասնակցության հայտերը.

● Talent Generation Program — https://forms.gle/FCHRztJcMUyUUUGg8
● Firecode Marathon — https://forms.gle/vuxuHZx4yTSVqSdE9

Դիմելու վերջնաժամկետը հունիսի 25-ն է։

 

Ամսաթիվ

20 - 26 Հլս 2025

Ժամը

Ամբողջ օրը

Կազմակերպիչ

Seaside Startup Summit