Ի՞նչ սպասել հրեշտակ ներդրողների գլխավոր համաժողովից՝ Angel Conference 2023-ից

Ինչպե՞ս են ստարտափները կարողանում աճել ու զարգանալ, իսկ հասարակ գաղափարները վերածել իրական պրոդուկտների: Իհարկե, դա երկար, բարդ ու խնդիրներով լի ճանապարհ է: Այդ ճանապարհին զարգացման ու աճի խթան են դառնում ոչ միայն ստարտափերների ունակություններն ու գիտելիքը, այլ նաև ներդրողները: Չէ՞ որ նրանք ոչ միայն հնարավորություններով են կիսվում, այլ նաև խորհուրդներով ու սեփական փորձով:

Հրեշտակ ներդրողների հնարավորությունների բացահայտման, ոլորտի մարտահրավերների ու նորարարությունների դիտարկման մասին է լինելու «Angel Conference 2023 in partnership with EBAN» համաժողովը:

Ովքե՞ր են հրեշտակ ներդրողները

Հրեշտակ ներդրողները մարդիկ են, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում ստարտափներին և ձեռներեցներին նրանց գործունեության վաղ փուլերում՝ փոխարենը ստանալով ընկերության մասնաբաժին: Նրանք առանցքային դեր են կատարում նոր ստարտափների կայացման գործում՝ ոչ միայն ֆինանսավորում կատարելով, այլ նաև արժեքավոր մենթորինգ և փորձ փոխանցելով:

Ի՞նչ սպասել հրեշտակ ներդրողների գլխավոր համաժողովից՝ Angel Conference 2023-ից
Angle Conference-ի նախորդ համաժողովի մասնակիցները

Հակիրճ համաժողովի մասին

- Advertisement -

Արդեն վեցերորդ անգամ անցկացվող համաժողովը կայանալու է դեկտեմբերի 2-ին: Միջոցառման կազմակերպիչն էլ BANA Angels բիզնես հրեշտակների ցանցն է: Իսկ միջոցառման գործընկերը Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցն (EBAN) է, որը միավորում է Եվրոպայի հրեշտակ ներդրողներին՝ մասնավոր անձնանց ու կազմակերպություններին, ովքեր ներդրումներ են կատարում վաղ փուլում գտնվող ստարտափների մեջ:

Angel Conference 2023-ի աջակիցներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH) և ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը:

2018-2021 թվականներին համաժողովը անցկացվել է Early Stage Investment Conference (ESIC) անունով, իսկ նախորդ տարի՝ վերանվանվել Angel Conference-ի։

Ինչու՞ մասնակցել համաժողովին

Այս տարի անցկացվող համաժողովին հյուրընկալվելու են Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի նախագահ Յաննե Յորմալայնենը, Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) նախկին փոխնախագահ, ADA Drive-ի գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Աննա-Կաարինա Լիպսանենը, ովքեր կիսվելու են Եվրոպայում ոլորտի մարտահրավերներով ու փորձով:

Յորմալայնենը սերիական ձեռնարկատեր  և հրեշտակ ներդրող է։ Աննա-Կաարինա Լիպսանենը ևս ստարտափների էկոհամակարգի առանցքային խաղացողներից է, որ ներդրումներ է կատարել 15-ից ավել ստարտափներում:

Ի՞նչ թեմաներ են լինելու

Բացի նշանավոր հյուրերից՝ հետաքրքիր են լինելու նաև միջոցառման ընթացքում քննարկվող թեմաները: Համաժողովի ընթացքում Յաննե Յորմալայնենը կպատմի հրեշտակ ներդրումների և ձեռներեցության ոլորտում իր անցած ճանապարհի և քաղած դասերի մասին, իսկ Աննա-Կաարինա Լիպսանենը կխոսի Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի ստեղծման, զարգացման, ինչպես նաև սեփական ներդրումային պորտֆոլիոյի հաջողության մասին։

Բացի հիմնական ելույթները՝ կկայանա նաև պանելային քննարկում հրեշտակային ներդումների ստեղծած արժեքի և հեռանկարների մասին: Որպես քննարկման հատուկ հյուրեր էլ հանդես կգան Միջազգային ներդրողների INVESTORO կազմակերպության նախագահ Վիտալի Պոլեխինը և Prelaunch և The Crowdfunding Formula ընկերությունների համահիմնադիր Նարեկ Վարդանյանը:

Ովքե՞ր կարող են մասնակցել

Համաշխարհային ամենատարբեր ստարտափներում ու Հայաստանում ներդրումներ կատարած մարդիկ ու ստարտափերները հավաքվելու են մեկ վայրում՝ կիսվելու ամենաոգեշնչող փորձով ու ամենաիրական խորհուրդներով: Եթե Դուք էլ ունեք ստարտափ, կամ էլ ցանկանում եք ներդրումներ կատարել հրեշտակ ներդրողի կարգավիճակով, և, ինչու ոչ, եթե պարզապես հետաքրքրված եք «ներդրող-ստարտափեր» էկոհամակարգի ամենատարբեր տարրերով, ուրեմն այս համաժողովը Ձեր շաբաթ օրն անցկացնելու լավագույն տարբերակն է:

Ձեզ էլ մնում է գրանցվել միջոցառմանը՝ անցնելով այս հղումով:

Հետևե՛ք միջոցառման ինֆո գործընկեր How2B-ին էլ՝ բաց չթողնելու համաժողովի ամենակարևոր ու վառ պահերը:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

Ի՞նչ սպասել հրեշտակ ներդրողների գլխավոր համաժողովից՝ Angel Conference 2023-ից
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։