Ներդրումների ոլորտում վստահություն ձեռք բերելու լավագույն տարբերակներից մեկը փորձառու մասնագետներից սովորելն է։ Ներդրողներից շատերը, ովքեր մեծ հաջողություններ են ունեցել շուկայում, կիսվել են իրենց գիտելիքներով ու ռազմավարություններով՝ դրանք ամփոփելով գրքերում։ Անկախ նրանից՝ դուք նոր եք սկսում ներդրումներ կատարել, թե արդեն որոշակի փորձ ունեք, այս 5 գրքերը կօգնեն ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ, կայացնել ավելի գրագետ որոշումներ և վստահ քայլերով հասնել ներդրումային նպատակներին։
1. «Խելացի ներդրողը»
Հեղինակ՝ Բենջամին Գրեհեմ
Գրքում մանրամասն ներկայացվում են ներդրումային պորտֆելի ստեղծման, ծախսերի կառավարման, բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկման, ինչպես նաև բաժնետոմսեր ձեռք բերելու հիմնական սկզբունքները՝ դրանք կիրառող զգուշավոր և երկարաժամկետ մտածող ներդրողի աչքերով։
Գրքի հիմնական գաղափարը ամփոփված է հենց վերնագրում. ներդրողները պետք է իրենց ֆինանսական որոշումները կայացնեն բանականության, այլ ոչ թե էմոցիաների վրա հիմնվելով։ Հեղինակը վստահեցնում է, որ բանականությունը դրսևորելը բնավորության հարց է, և կախված չէ մարդու ինտելեկտուալ կարողություններից։
2․ «Փողի հոգեբանությունը»
Հեղինակ՝ Մորգան Հաուսել
Հեղինակը կարճ պատմությունների միջոցով ընթերցողին փոխանցում է արժեքավոր խորհուրդներ՝ ֆինանսական ոլորտում ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Գրքում նշվում է, որ հաջողությունը ավելի շատ կախված է մարդու վարքագծից, քան ինտելեկտից կամ կրթությունից։ Մորգանը կարծում է, որ մեր ֆինանսական սովորությունները կախված են այն միջավայրից, որտեղ մեծացել ենք և ֆինանսական գրագիտությունից։ Եթե ցանկանում ենք փոխել մեր ֆինանսական կարգավիճակը, պետք է առաջնորդվենք ապագայի նպատակներով, ոչ թե անցյալի պատկերացումներով։
Հաուսելը նաև շեշտում է ճիշտ ժամանակին կանգ առնելու կարևորությունը՝ պատմելով այն մասին, թե ինչպես մեկ սխալ որոշուման հետևանքով կարող եք կորցնել ամեն ինչ։ Նա խորհուրդ է տալիս դադարել համեմատվել ուրիշների հետ և գնահատել, թե ինչի եք պատրաստ ինքներդ։
3․ «Սովորական բաժնետոմսեր և անսովոր շահույթ»
Հեղինակ՝ Ֆիլիպ Ա. Ֆիշեր
«Սովորական բաժնետոմսեր և անսովոր շահույթ» գրքը դասական ուղեցույց է երկարաժամկետ ներդրումների համար։ Հեղինակը, որը հայտնի է իր երկարաժամկետ ներդրումների ռազմավարությամբ և որակյալ ընկերությունների ընտրությամբ։ Նրա մեթոդն ընդգրկում է խոր և մասնագիտական ուսումնասիրություններ ընկերությունների և նրանց աճի պոտենցիալների վերաբերյալ։ Ֆիշերն ընդգծում է բիզնես մոդելների և ընկերության ղեկավարության վերլուծության կարևորությունը, ինչպես նաև համբերատար և դիսցիպլինացված ներդրողի լինելու անհրաժեշտությունը։
Հեղինակը խորհուրդ է տալիս խուսափել կարճաժամկետ գործարքներից և կենտրոնանալ ընկերությունների վրա, որոնք ունեն բացառիկ առաջարկներ, որակյալ կառավարում և աճի բարձր պոտենցիալ։
4․ «Շուկայի խորհրդավոր մոգերը»
Հեղինակ՝ Ջեք Դ. Շվագեր
Ոլորտի ճանաչված փորձագետ Շվագերն այս գրքում հարցազրույցներ է վերցրել մի շարք լեգենդար թրեյդերների, վերլուծաբանների և ֆոնդերի կառավարիչների հետ։
Գիրքը պարունակում է արժեքավոր տեղեկություններ, որոնք կօգնեն սկսնակ ներդրողներին ստեղծել գրագետ ռազմավարություն, իսկ պրոֆեսիոնալների համար այն բացահայտի նոր մեթոդներ, որոնք մշակել են Շվագերի հարցազրույցների հերոսները։
5․ «Ներդրումների գնահատում. Ցանկացած ակտիվների գնահատման գործիքներ և մեթոդներ»
Հեղինակ՝ Ասվաթ Դամոդարան
Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես գնահատել այս կամ այն բաժնետոմսերը և ընկերությունները, ապա այս գիրքը կատարյալ ուղեցույց է։ Ասվաթ Դամոդարանն աշխարհահռչակ փորձագետ է և բացատրում է, թե ինչպես որոշել ներդրումների իրական արժեքը։
Գիրքը պարզ և հասանելի կերպով ներկայացնում է գնահատման տեխնիկայի բարդությունները և դառնում գերազանց ռեսուրս նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները ներդրումային հնարավորությունները գնահատելու հարցում։
Եզրակացություն
Եթե ցանկանում եք մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել ներդրումային ոլորտի մասին, ապա այս 5 գրքերը ձեզ համար կդառնան վստահելի ուղեցույց և կօգնեն ձեզ ավելի լավ կողմնորոշվել ոլորտում։
Գրքերը ոչ միայն տեսական գիտելիքներ են տալիս, այլև պարզ, բայց գործնական խորհուրդներ, որոնք կարող եք օգտագործել ներդրումային ռազմավարության մեջ։
Իսկ ներդրումներ կատարելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։
Կարդացե՛ք նաև.