$40.000-ի ծախս և 0 եկամուտ. Եվրատեսիլը՝ թվերով

Դեկտեմբերի 11-ին Հայաստանը երկրորդ անգամ կհյուրընկալի «Մանկական Եվրատեսիլը»: Այդ առիթով այս հոդվածում կանդրադառնանք պատմության ամենահետաքրքիր ծախսերին՝ ինչպես մանկական, այնպես էլ մեծերի Եվրատեսիլում:

5 մլրդ դրամ: Ահա այսքան գումար է ծախսել Հայաստանը այս տարվա «Մանկական Եվրատեսիլը» իրականություն դարձնելու համար: Ծախսերը ներառելու են տեխնիկական սարքավորումների ձեռքբերումը, միջոցառման անցկացման վայրի ձևավորումը և այլն: Սակայն կազմակերպիչները նշում են, որ միայն միջոցառման ավարտից հետո հնարավոր կլինի հստակ թիվ նշել, որովհետև ծախսերն ընթացքում հնարավոր է ավելանան:

172 մլն դրամ: Ի տարբերություն վերը նշված թվի՝ հենց 172 մլն դրամ է ծախսել Հայաստանի Հանրապետությունը նախորդ՝ 2011 թվականին տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլը» կազմակերպելու վրա:

$900,000: 2022 թվականին անցկացված Եվրատեսիլի հաղթող Kalush Orchestra-ն իր մրցանակը՝ ապակե բարձրախոսը, վաճառեց այս գնով՝ ամբողջ գումարը ուղղելով Ուկրաինայի բանակին: Գործարքն իրականացվել է ինչպես ավանդական արժույթով, այնպես էլ կրիպտոարժույթով (WhiteBit-ով 500 էթերեում):

$38,100: Մինչև 2023 թվականի Եվրատեսիլը այսքան էր երկրների մասնակցության արժեքը մրցույթին: Հայտնի էր դարձել, որ մասնակցության արժեքը բարձրանալու է, և դրանից ելնելով՝ Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան որոշել են չմասնակցել գալիք տարվա Եվրատեսիլին:

€6.2 մլն: Եթե ամեն անգամ Եվրատեսիլը դիտելիս Դուք մտածել եք, թե ինչու են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան միանգամից եզրափակչին մասնակցում, ապա պատասխանը մեկն է: Նրանք միասին վճարում են ավելի քան 6 մլն ֆունտ սթերլինգ և սկսած 1999 թվականից «մեծ հնգյակը» միանգամից եզրափակչում է հայտնվում:

0 դրամ: Մեկ այլ միտք էլ, որ, համոզված ենք, Եվրատեսիլը դիտելու դեպքում անցել է Ձեր մտքով, հաղթողների մրցանակն է: Բայց փաստն այն է, որ ոչ մի դրամ էլ հաղթողը չի ստանում: Հետագա ճանաչվածությունը և միլիոնավոր դիտումները մնում են միակ, բայց և շատ թանկարժեք օգուտը:

Քաղաքականացվա՞ծ է, թե՞ ոչ: Արդարացվա՞ծ են ծախսերը, թե՞ ոչ: Արժե՞ մասնակցել, թե՞ ոչ: Այս մրցույթը բազմաթիվ հարցեր է առաջացնում, բայց փաստն այն է, որ այն շարունակում են դիտել՝ անկախ ամեն ինչից: Սպասենք Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ»-ի մեկնարկին և, միգուցե, նոր ու հետաքրքիր ծախսերի, որոնց կարող եք հետևել How2B-ի Տելեգրամյան ալիքում:

- Advertisement -
$40.000-ի ծախս և 0 եկամուտ. Եվրատեսիլը՝ թվերով
spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
$40.000-ի ծախս և 0 եկամուտ. Եվրատեսիլը՝ թվերով

Վերջին նորությունները

$40.000-ի ծախս և 0 եկամուտ. Եվրատեսիլը՝ թվերով
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։