3 վիճակագրական տվյալ, որոնք կառաջնորդեն ներդրումային աշխարհում և կօգնել դառնալ ավելի լավ ներդրող

Ներդրումները խաղեր են թվերի հետ, բայց այդ թվերը երբեմն այնքան շատ են, որ կարող են օգնելու փոխարեն շփոթեցնել:

Ստորև ներկայացրել ենք 3 վիճակագրական տվյալ, որոնք ոչ միայն կփոխեն Ձեր պատկերացումները ներդրումների մասին, այլ նաև կարող են դառնալ Ձեր ֆինանսական ռազմավարության հիմքը։

1. S&P 500 ինդեսքում ներդրման միջոցով հնարավոր է կրկնապատկել խնայողությունները 7 տարում։ 

- Advertisement -

Վերջին 100 տարիների ընթացքում բաժնետոմսերի շուկան արդյունավետ տարբերակ է եղել հարստանալու համար։ 1936 թ․ապրիլի 1-ից մինչև 2024 թ․ մարտի 31-ը բաժնետոմսերի շուկայի ամենաընդգրկուն ինդեքսներից մեկը՝ S&P 500-ը, միջինում տարեկան աճել է 10.75%-ով։ 

Ըստ Forbes-ի՝ եկամտաբերության նման մակարդակի պահպանման դեպքում, եթե գնեք S&P 500 և եռամսյակային պարբերականությամբ վերաներդնեք ներդրումից ստացված եկամուտը, ապա Ձեր ներդրումը կկրկնապատկվի 7 տարում։  

2. Day Trader-ների 75%-ը դուրս են գալիս շուկայից 2 տարվա ընթացքում։  

Day Trader-ները գնում և վաճառում են բաժնետոմսեր 1 առևտրային օրվա ընթացքում՝ փորձելով եկամուտ ստանալ գների փոքր տատանումներից։ Day Trading-ը կարող է երբեմն ապահովել մեծ եկամուտներ, սակայն պետք չէ ակնկալել տևական և կայուն եկամուտներ։ Բերքլիի համալսարանի ուսումնասիրությունների համաձայն Day Trader-ների 75%-ը դուրս են գալիս շուկայից 2 տարվա ընթացքում, և նրանց գործարքների 80%-ը շահութաբեր չէ։ Բացի այդ Day Trader-ները մեծաքանակ գործարքների համար վճարում են նաև շատ միջնորդավճարներ, որը կրկին նվազեցնում է վերջիններիս եկամտի ծավալը։ Ուստի day trading-ի փոխարեն ավելի նախընտրելի են հիմնավորված ներդրումները։ 

3. Արջի շուկայի միջին տևողությունը 14 ամիս է։ 

Բաժնետոմսերում ներդրումներից եկամուտները երաշխավորված չեն։ Որոշ տարիներին Դուք կարող եք մեծ եկամուտ ունենալ, որոշներին կարող եք միջոցներ կորցնել։ Իհարկե հաճելի չէ կորուստներ ունենալը, բայց պետք է հիշել, որ շուկան ժամանակի ընթացքում վերականգնվելու հատկություն ունի։ Պատմության մեջ շուկայի անկման՝ այսինքն, արջի շուկայի միջին տևողությունը 14 ամիս է, իսկ ցլի շուկայի (բաժնետոմսերի աճի) միջին տևողությունը 5 տարի։ Շուկան անընդհատ գտնվում է վերելքների և վայրէջքների մեջ, բայց որպես կանոն վերելքներն ավելի երկար են տևում։

Իհարկե պետք է հիշել, որ բաժնետոմսերի շուկան անկանխատեսելի է և Ձեր պորտֆելը կարող է առանձին տարիներին անկում ապրել, սակայն հաջող ներդրումները պահանջում են սառնասրտություն և համբերատարություն։

Ներդրումային ոլորտը կարող եք բացահայտել Ամերիաբանկի յութուբյան բլոգից, իսկ ներդրումներով զբաղվելու համար կարող եք ըտրել Ամերիաբանկի MyInvest հարթակը։

Կարդացե՛ք նաև.

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

3 վիճակագրական տվյալ, որոնք կառաջնորդեն ներդրումային աշխարհում և կօգնել դառնալ ավելի լավ ներդրող
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: