Կազմակերպիչ՝ FAST – Foundation for Armenian Science and Technology հիմնադրամ
Սկիզբ՝ փետրվար, 2022 թ․
Տևողություն՝ 6 ամիս
Արժեք՝ անվճար
Դասընթացի նկարագիր
FAST հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։
Հուշագրի շրջանակներում FAST հիմնադրամն իրականացնում է պարբերական նախապատրաստական դասընթացներ, որոնք մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ Դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ Անվճար դասընթացն անցկացվում է 6 ամիս տևողությամբ։ Այս ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում են խմբային ավարտական նախագծեր, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված։
Կազմակերպվում են նաև դասընթացներ «1991 ստորաբաժանում» ընդունված զինծառայողների համար նրանց հանձնարարված հետազոտության և մշակման (R&D) նախագծերի կարիքներին համապատասխան։
Դասընթացի բովանդակություն
- Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն
- Մաթեմատիկական անալիզ
- Հավանականությունների տեսություն
- Ծրագրավորման հիմունքներ
- Մեքենայական ուսուցման հիմունքներ
- Նեյրոնային ցանցերի հիմունքներ
- Ավարտական նախագծեր
Ինչպե՞ս մասնակցել
Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա բոլոր տղաները, ինչպես նաև այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (STEM) ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։
Հայտերի ընդուման վերջնաժամկետն է մինչև 2021 թ․-ի դեկտեմբերի 30-ը ներառյալ: Դիմել կարող եք օնլայն հետևել հղումով bit.ly/30PRk8k ։
Առավելություններ
Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Զորացրվելուց հետո նրանք հնարավորություն կունենան՝
- աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում
- աշխատել բարձր տեխնոլոգիական ընկերություններում
- ներգրավվել հետազոտական լաբորատորիաներում
- ձևավորել սեփական ստարտափը
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։