Team2B ստարտափը փնտրում է Մաքսային ձևակերպումների մասնագետ (մաքսային բրոքեր):
Ի՞նչ է անելու մաքսային ձևակերպումների մասնագետը՝
- Մաքսային հայտարարագրման իրականացում,
- Փաստաթղթերի և փաթեթների կազմում,
- Բեռների դասակարգում և հաշվառում,
- Խորհրդատվության տրամադրում:
Ի՞նչ հմտություններ պետք է ունենա մասնագետը այս ամենը իրագործելու համար
- Մաքսային ձևակերումների մասնագետի որակավորման լիցենզիայի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
- Ապրանքների դասակարգման ունակություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Microsoft Office-ի (MS Word, MS Excel) հետ աշխատելու ունակություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ:
Ի՞նչ կստանա մասնագետը Team2B-ից
- Մրցունակ աշխատավարձ,
- Անընդհատ զարգանալու, նոր ոլորտներում փորձառություն ունենալու հնարավորություն,
- Կարիերան և կրթությունը զարգացնելու հնարավորություն,
- Մեծագույն պատմության մասը դառնալու հնարավորություն։
Ի՞նչ անել
Ուղարկել ինքնակենսագրականները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով «Մաքսային ձևակերպումների մասնագետ» արտահայտությունը։