Հաշվետար

Կազմակերպություն՝ Team2B
Գտնվելու վայր՝ Երվանդ Քոչար 8/8
Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
Վերջնաժամկետ՝ Դեկտեմբերի 1, 2022

Աշխատանքի նկարագրություն

Team2B-ն փնտրում է ակտիվ և մոտիվացված հաշվետար, ով կօգնի գործընկեր կազմակերպությունների հաշվապահական հաշվառման և անհրաժեշտ այլ գործառույթների իրականացման գործում։

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը,
  • Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
  • Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը,
  • Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր,
  • Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները։

Անհրաժեշտ հմտություններ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Հարկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • ՖՀՄՍ-ների իմացություն,
  • MS Office-ի, մասնավորապես`Excel-ի իմացություն,
  • ՀԾ համակարգով աշխատանքի փորձ,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և սթրեսակայունություն։

Դիմելու կարգը

Ինքնակենսագրականները խնդրում ենք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նշելով հաստիքի անվանումը։

Կազմակերպության մասին

Ավելին Team2B հարթակի մասին կարդացե՛ք կայքում՝ Օնլայն բիզնես կենտրոն – Team2B։

Team2B-ն սոցիալական մեդիայում՝

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ