Home Լուրեր Թուրքիայում սկսել են դեպի Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը

Թուրքիայում սկսել են դեպի Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը

0
93

Թուրքիայում սկսվել է Աքյաքայից դեպի Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը։ Այս մասին, ըստ Sputnik Արմենիայի, հայտնել է Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշը։

Նրա խոսքով՝ վերականգնման աշխատանքները կտևեն մոտ 2-3 ամիս։ Թոփթաշը նշել է, որ արդեն հայտարարվել է շինարարական աշխատանքների մրցույթ, այդ թվում՝ Աքյաքա-Գյումրի ուղղությամբ անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքների համար։

Աքյաքայի քաղաքապետը հայտարարել է, որ երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնումը կարող է տնտեսական օգուտ բերել երկու երկրներին և համագործակցության հնարավորություններ բացել գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտներում։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը առաջիկայում կսկսի երկաթուղային ենթակառուցվածքների վերակառուցման աշխատանքներ Երասխի և Գյումրի-Աքյաքա ուղղություններով։