Home Լուրեր Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կարող են դիմել պետական աջակցության ծրագրին

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կարող են դիմել պետական աջակցության ծրագրին

0
99

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար մեկնարկել է պետական աջակցության ծրագրի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը,- հայտնել է ԲՏԱ նախարարությունը։

Հայտերը հնարավոր է ներկայացնել հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ։

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում՝

  • աշխատանքային միգրանտների համար,
  • նոր աշխատակիցների ներգրավման համար,
  • աշխատակիցների վերապատրաստման համար։

Դիմումները կարող են ներկայացնել տնտեսավարող սուբյեկտների ղեկավարները կամ սահմանված կարգով լիազորված անձինք։

Հայտերն ընդունվում են առցանց՝ հետևյալ հարթակներում՝ https://hartak.am/services/39dd295c-593d-407d-b5fa-14b819c5f4b5/yesem/
կամ՝ https://benefits.hightech.gov.am/։