Home Լուրեր Բիզնես Ի՞նչ է ծնողական ժամը, հարկային վերջին փոփոխությունները, Netris-ի $15 մլն ներդրումը, Թրամփի...

Ի՞նչ է ծնողական ժամը, հարկային վերջին փոփոխությունները, Netris-ի $15 մլն ներդրումը, Թրամփի կասկածելի գործարքները․ Ֆինանսական բանականություն #28

0
42

«Ֆինանսական բանականություն» փոդքասթի 28-րդ թողարկման ընթացքում Կարեն Ռաֆայելյանն ու Վլադիմիր Շատվերովը քննարկում են բիզնեսին առնչվող վերջին աշխատանքային և հարկային փոփոխությունները, հայ հիմնադիրներով ստարտափի խոշոր գործարքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կասկածելի գործարքները։

Թողարկման հիմնական թեմաները

  • Ծնողական ժամ և բիզնես. Ինչ է իրենից ներկայացնում ծնողական ժամը, ինչպես է այն գործնականում կիրառվելու և ինչպիսի՞ ֆինանսական ու կազմակերպչական ազդեցություն կարող է ունենալ գործատուների վրա։
  • Էլեկտրոնային ՀԴՄ-ներ. Ինչ խնդիր է լուծում թվային ՀԴՄ համակարգը բիզնեսի համար, ինչպես է այն պարզեցնում հաշվապահությունը։
  • Օրինապահ հարկ վճարողի արտոնությունները. Ինչ առավելություններ ու արտոնություններ է ստանում օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունեցող բիզնեսը ՊԵԿ-ի կողմից, և ինչ հետևանքներ կարող է ունենալ հարկերը չվճարելը։
  • Netris-ի 15 մլն դոլարի ներգրավումը. Ինչպես հայ հիմնադիրներով Netris ստարտափին հաջողվեց ներգրավել 15 միլիոն դոլարի ներդրում։
  • Դոնալդ Թրամփն ու ինսայդեր թրեյդինգը. Ինչպես է Դոնալդ Թրամփը մեծ գումարներ աշխատում՝ տիրապետելով ապագայի վերաբերյալ ինֆորմացիային։

Դիտե՛ք նաև՝