Լոռու մարզը շուտով Թումո կենտրոն կունենա։ Վանաձորի ավագանու որոշմամբ Թատերական հրապարակ 1/1 հասցեում գտնվող Սպայի տան զբաղեցրած հողատարածքը նվիրաբերվել է Հայաստանի Հանրապետությանը՝ Թումո Վանաձորի տեղակայման նպատակով։
Թումոյին անհատույց օգտագործման իրավունքով տրված Սպայի տան շենքը կվերանորոգվի նվազագույն միջամտություններով և կպահպանի իր ճարտարապետական ամբողջականությունը, սակայն կգործի արդեն որպես ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
Կենտրոնի բացումը նախատեսվում է 2026 թվականին:
Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն՝ Երևանում, Սևանում, Դիլիջանում և Գյումրիում, իսկ Հայաստանից դուրս կա 7 միջազգային կենտրոն։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: