The New York Times-ի վավերագրական ֆիլմում Tesla ընկերության նախկին աշխատակիցները կխոսեն «դժբախտ պատահարների մասին, որոնք ընկերությունը թաքցնում է»։
«Elon Musk’s Crash Course» ֆիլմը պատմում է Tesla-ի ինքնակառավարվող մեքենաների մասին, այն կթողարկվի 2022 թվականի մայիսի 20-ին:
The New York Times-ի լրագրողներ Քեյդ Մեցը և Նիլ Բուդետը հաղորդում են, որ Tesla-ի մի քանի նախկին աշխատակիցներ «առաջին անգամ հանդես կգան Մասկի դեմ»: Նրանք կխոսեն ավտոպիլոտից առաջացած դժբախտ պատահարների մասին, որոնք հանգեցրել են մի քանի մահվան, սակայն ընկերությունը հրապարակայնորեն չի ընդունել դրանք: Ֆիլմում կմանրամասնվեն նաև Մասկի ջանքերը՝ հետաքննությունն ավարտելու ուղղությամբ։
Վավերագրական ֆիլմը The New York Times Presents շարքի մի մասն է, ռեժիսորը Էմմա Շվարցն է։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։