Ռուսական Promobot ընկերությունը նոյեմբերի 11-ին Մոսկվայում ներկայացրեց իր նորագույն մշակումը՝ «Աիդոլ» (Aidol) անունով մարդանման ռոբոտին։ Այն նախատեսված է մարդկանց հետ շփվելու, առարկաներ շարժելու և ինքնուրույն տեղաշարժվելու համար։ Սակայն ռոբոտի բեմելից հետո ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես պլանավորված էր։
Ռոբոտը, երկու ինժեների ուղեկցությամբ, հանդիսավոր մուտք գործեց բեմ՝ «Rocky» ֆիլմի հայտնի երաժշտության ուղեկցությամբ, սակայն մի քանի քայլից հետո ռոբոտը կորցրեց հավասարակշռությունը և ընկավ։ Շնորհանդեսը ստիպված եղան ընդհատել, և ռոբոտը դուրս հանվեց բեմից։
Ըստ ստեղծողների՝ վթարի պատճառը տեխնիկական խնդիրն էր․ ռոբոտի տեսողական համակարգը չի կարողացել հստակ աշխատել բեմի լուսավորության պայմաններում։ Բացի այդ, ռոբոտի քայլելու հմտությունը դեռևս թեստավորման փուլում է։
Արդեն երկրորդ փորձի ժամանակ, հավելյալ աջակցությամբ, ռոբոտը կրկին դուրս եկավ բեմ և կարողացավ կանգնած մնալ։
Ըստ մշակողների՝ ռոբոտը «բավարարում է մարդու երեք հիմնական գործառույթ՝ քայլել, առարկաների հետ աշխատել և մարդկանց հետ շփվել»։ Բոլոր համակարգերը գործում են անցանց ռեժիմով՝ մինչև վեց ժամ մարտկոցի աշխատանքային ժամանակով։ Մշակողների կողմից օգտագործվող ճշգրիտ արհեստական բանականության համակարգը չի նշվել։
Բացի այդ, դեմքի կենդանի միմիկան և հուզական արտահայտությունը «Idol-ի հիմնական տարբերակիչներն են այլ գլոբալ լուծումներից»։ Ռոբոտի «դեմքը» կարող է արտահայտել առնվազն 12 հիմնական հույզ, ինչպես նաև «հարյուրավոր» միկրոարտահայտություններ։
Մշակողները կարծում են, որ նման ռոբոտը կարող է օգտագործվել գործարաններում, լոգիստիկայում և սպասարկման ոլորտներում՝ բանկերում, օդանավակայաններում կամ ցանկացած հանրային տարածքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։











