Հայաստանում ծնված տեխնոլոգիական միաեղջյուր Picsart ընկերությունը Product Hunt-ում ներկայացրել է իր նորարարական Vibe Design Suite հարթակը, որը ներառում է արհեստական բանականությամբ աշխատող երկու գործիք՝ Picsart Assistant և Picsart Flows։
Picsart Assistant-ը գործում է որպես դիզայնի խելացի օգնական․ այն հնարավորություն է տալիս ստեղծել շերտավոր և խմբագրելի վիզուալներ՝ պարզապես բնական լեզվով նկարագրելով ցանկալի ոճը կամ նպատակը։ Օգտագործողը խոսում է AI-ի հետ, իսկ համակարգը քայլ առ քայլ ձևավորում է դիզայնը իրական ժամանակում։
Picsart Flows-ը նախատեսված է թիմային աշխատանքի համար՝ ապահովելով անսահման collaborative (համագործակցելի) տարածք, որտեղ կարելի է նախագծել, ավտոմատացնել և մասշտաբայնացնել արշավները։ Այն միավորում է բոլոր ստեղծագործական գործիքները մեկ հարթակում՝ թույլ տալով իրական ժամանակում համագործակցել և օգտագործել պատրաստի աշխատանքային հոսքեր։
Այս թողարկմամբ Picsart-ը շարունակում է ամրապնդել իր դիրքը որպես AI-ով ղեկավարվող դիզայնի առաջատար հարթակ, որը խթանում է համատեղ ստեղծարարության նոր փորձառությունները։
Պրոդուկտի հնարավորություններին ավելի մանրամասն ծանոթանալ և քվեարկել կարող եք այստեղ։
Picsart-ը աշխարհի ամենամեծ ստեղծագործական հարթակն է`հզորացված արհեստական բանականության միջոցով: Միլիոնավոր մարդիկ՝ ամենօրյա բովանդակություն ստեղծողներից մինչև մարքեթոլոգներ, օգտագործում են Picsart-ը՝ արագ նախագծելու և ստեղծելու համար առանձնահատուկ բովանդակություն՝ լուսանկարների, տեսանյութերի և այլնի միջոցով:











