OpenAI-ը ներկայացրել է GPT-5.1 Instant և GPT-5.1 Thinking նոր մոդելները

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

OpenAI-ը անսպասելիորեն և առանց անոնսի թողարկել է GPT-5.1-ը՝ իր առաջատար արհեստական ​​ինտելեկտի մոդելի թարմացված տարբերակը։ Մշակողը վերջին տարբերակը նկարագրում է որպես թարմացում, որը «ChatGPT-ն դարձնում է ավելի խելացի և գրավիչ»: Նոր մոդելների հետ մեկտեղ, OpenAI-ը ընդլայնել ChatGPT-ի հնարավորությունները։

Մոդելը հասանելի է 2 տարբերակով՝ GPT-5.1 Instant և GPT-5.1 Thinking։

GPT-5.1 Instant-ը ստեղծվել է առավելագույն արագությամբ աշխատանք ապահովելու համար և հարմար է կարճ նամակներ, ռեզյումեներ, առօրյա հաղորդագրություններ և պարզ կոդ գրելիս։ Անհրաժեշտության դեպքում այն ավտոմատ ակտիվացնում է կարճված մտածողության ռեժիմը և ապահովում է ավելի կառուցվածքային պատասխաններ՝ համեմատած նախորդ տարբերակի հետ։

GPT-5.1 Thinking մոդելը նախատեսված է առավել բարդ ու բարձր ճշտություն պահանջող խնդիրների համար՝ բազմափուլ հաշվարկներից մինչև ծրագրավորում, պլանավորում և վերլուծություն։ Այն արագ է արձագանքում պարզ հարցերին, իսկ ավելի բարդ իրավիճակներում ավելացնում է reasoning-ի խորությունը։ Նշվում են մի շարք կարևոր բարելավումներ՝ ավելի հետևողական տրամաբանություն, երկարատև կոնտեքստի պահպանում և ժարգոնի նվազեցում։ Նշվում է նաև, որ Thinking-ի արագությունն ավելի ցածր է, քան Instant-ի։

Օգտատերերը կարող են ընտրել զրույցի վեց տոներից մեկը՝ Default, Friendly, Efficient , Professional, Candid և Quirky։ Ընտրված տոնը կիրառվում է բոլոր չաթերում, իսկ փորձնական ռեժիմում հասանելի է նաև առավել ճկուն կարգավորումների հնարավորություն։

GPT-5 մոդելները (Instant և Thinking) մոդելների առաջին հասանելիությունը կունենան ChatGPT Plus և Pro բաժանորդները։ Մոտակա օրերին մոդելները կտրամադրվեն ավելի լայն շրջանակի՝ աստիճանաբար միացվելու ձևաչափով։ Դրանք կշարունակեն հասանելի մնալ ChatGPT-ի հնացած մոդելների ցանկում երեք ամիս՝ որպեսզի վճարովի օգտատերերը կարողանան համեմատել և ադապտացվել իրենց հարմար տեմպով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները