Ինչո՞ւ են բարձրացել հեղուկ գազի գները

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսավարող սուբյեկտ, որոնցից ամենախոշորի ներմուծման ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին՝ ներմուծման ծավալներով երեք տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը ինը տնտեսավարող սուբյեկտ։

Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ հեղուկ գազի շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողներ չկան։

2025 թվականի հուլիսին գների բարձրացումը պայմանավորված է եղել մի շարք գործոններով, այդ թվում՝ հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ, Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով, սեզոնայնությամբ պայմանավորված՝ սահմանին առաջացած խցանումների պատճառով Հայաստանի Հանրապետություն քիչ բեռնատարների մուտքով, ինչպես նաև պահանջարկի մեծացմամբ, որը գերազանցել է առաջարկը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները