21.1 C
Yerevan
Wednesday, June 7, 2023

Փարիզում կկայանա Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Փարիզում կկայանա Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փետրվարի 23-25-ը Փարիզում կկայանա Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովը։ Միջացառմանը կմասնակցի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակությունը նաև կմասնակցի SIA միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին։

«Գագաթնաժողովի նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսության հնարավորությունների ոլորտները, զարգացնել Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ներուժը, և Հայաստանը ներկայացնել որպես դարպաս՝ դեպի 182 միլիոն սպառողների ներուժ ունեցող շուկա»,- ասվում է Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունում։

Գագաթնաժողովի ավարտին ֆրանսիական ընկերությունները կկարողանան միջոցառմանը ներկա հայկական ընկերությունների հետ քննարկել համագործակցության հնարավորությունները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար։

շուկա՝ մուտք դեպի 182 միլիոն սպառողներ ներուժ:

Գագաթնաժողովի ընթացքում տեղի կունենա երկու կլոր սեղան-քննարկում՝ բարձր տեխնոլոգիական տնտեսության և կայուն ու առանց ածխածնի տնտեսության (վերականգնվող էներգիա, շարժունակություն, թափոնների կառավարում, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն) թեմաներով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_imgspot_img
spot_img