Կառավարությունը Firebird AI-ից ձեռք բերեց 25 մլն դոլարի ԱԲ ռեսուրսներ

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

2026թ․ ավարտին Հայաստանը GPU-ների քանակով կլինի աշխարհի թոփ-5 երկրների շարքում՝ շնորհիվ Firebird AI արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործարկման։ Եվ այս գերժամանակակից հաշվողական ռեսուրսները, որոնց համար այժմ մրցակցում են երկիրներն ու աշխարհի տեխնոլոգիական գիգանտները, հասանելի է դառնալու հայաստանյան գիտատեխնոլոգիական համայնքի համար։

Ստորագրված համաձայնագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը 25 մլն դոլարի արհեստական բանականությամբ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ ձեռք բերեց Firebird AI-ից՝ առաջիկա 5 տարիների ընթացքոմ։ 

Firebird AI-ը Հայաստանում իրականացվող գերհաշվողական մեգանախագիծ է, որը NVIDIA-ի առաջատար տեխնոլոգիաների և ԱՄՆ արտահանման հատուկ թույլտվությունների հիման վրա երկիրը վերածում է համաշխարհային ԱԲ հաբի:  4 մլրդ դոլարը գերազանցող այս մեգանախագիծը պետական և մասնավոու հատվածներին աօահովելու է աննախադեպ հզորության հաշվողական ռեսուրսներով:

Կառավարությունը Firebird AI-ից ձեռք բերեց 25 մլն դոլարի ԱԲ ռեսուրսներ

Այսպիսի մեծամասշտաբ և հավակնոտ նախագիծը, ինչպես Ալեքսանդր Եսայանը նշեց, հնարավոր է դարձել ՀՀ Կառավարության, գործարարների, և Սփյուռքի մեր հայրենակիցների համագործակցության շնորհիվ։ 

Հայաստանյան գիտատեխնոլոգիական համայնքը կկարողանա օգտագործել հաշվողական ռեսուրսներից «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի» (AIVI) միջոցով, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, հանդիսանում է նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։ Firebird AI-ը իր հերթին գործարկելու է Firebird Labs նախագիծը, որը կաջակցի ստարտափներին արդեն կրթական ոլորտում։ Եվ ինչպես ընդունված է արհեստական բանականության ոլորտում՝ նախագծերը կյանքի են կոչվելու շատ արագ։ 

Մանրամասները՝ ռեպորտաժում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները