Ովքե՞ր են IT ոլորտի ինտելեկտուալները։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ IT Intellectual Cup-ը փորձում է պարզել դա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» սպորտային խաղի միջոցով ու մի հարկի տակ է համախմբում Հայաստանի տտ ոլորտի ներկայացուցիչներին։ 2025-ը IT Intellectual Cup-ի համար ռեկորդային էր՝ խաղին մասնակցել է 101 թիմ։ 4-ից 6 հոգանոց խմբերով նրանք փորձում էին գտնել ամենահետաքրքիր հարցերի պատասխաններն ու գրավել մրցանակային տեղեր։
3 փուլ, թեժ մրցակցություն և երեք մրցանակային տեղ։ Լրացուցիչ պայքարից հետո բաշխվեցին 2-րդ ու 3-րդ տեղերը։ Եպհ թիմն առաջ անցավ սինոփսիսից։ Իսկ Picsart-ը կրկնեց իր նախորդ տարվա հաջողությունը՝ ճիշտ պատասխանած հարցերի քանակով առաջ անցելով մնացած հարյուր թիմերին ու գրավելով առաջին տեղը։ Երեք մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և նվերներով։
Մանրամասները՝ How2B-ի անդրադարձում











