Հայաստանում կստեղծվի ազգային վենչուրային ֆոնդ

Վերջին լուրերը
Հայաստանում կստեղծվի ազգային վենչուրային ֆոնդ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում ստեղծվելու է ազգային վենչուրային ֆոնդ, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:


Ֆոնդի բացման մասին կհայտարարվի առաջիկա ամիսներին: Ֆոնդի ընդհանուր ծավալը 18 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է, որից 9 մլն-ը ներդնում է պետությունը: Ֆոնդի ծավալները առաջիկայում կարող է ընդլայնվել: Ըստ նախարարի՝ ցանկություն կա ֆինանսավորում տրամադրելու հնարավորինս շատ հայկական ընկերությունների:

- Advertisement -
Հայաստանում կստեղծվի ազգային վենչուրային ֆոնդ

Ավելի վաղ Խաչատրյանը Ազգային ժողովում հայտարարել էր, որ վենչուրային ֆոնդի գրանցման գործընթացը սկսված է, տենդերով ընտրված օպերատոր-ընկերության հետ մշակվում է համաձայնագիրը: Այս նախագծի իրականացման ընթացքում նախարարությունը համագործակցում է Համաշխարհային բանկի հետ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները