Վրաստանում տեղի է ունեցել կապուղիների խափանում, որի հետևանքով Հայաստանի տարածքում հնարավոր է ինտերնետ կապի հասանելության սահմանափակում, այս մասին տեղեկանում են Team Telecom Armenia-ի տարածած հայտարարությունից։
«Տեղեկացնում ենք, որ Վրաստանում տեղի է ունեցել երկու կապուղիների խափանում:
Վրաստանի մեր գործընկերների կողմից տարվում են աշխատանքներ մեր հիմնական կապուղիները վերագործարկելու համար:
Այս պահին գործարկել ենք պահուստային կապուղի, որն ապահովում է ինտերնետ հասանելիությունը, սակայն հնարավոր են որոշակի սահմանափակումներ»,- նշված է հայտարարության մեջ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: