Grokipedia. Իլոն Մասկը պլանավորում է ստեղծել սեփական Wikipedia-ն

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Tesla, SpaceX, xAI ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ xAI-ը կմշակի Wikipedia-ի այլընտրանքային տարբերակ՝ բաց հասանելիությամբ առցանց հանրագիտարան, որը հիմնվելու է այնպիսի աղբյուրների վրա, որոնք Wikipedia-ն սովորաբար բացառում է։

Մասկը շարունակաբար քննադատում է Wikipedia-ին՝ մեղադրելով գաղափարական կողմնակալության մեջ։ Այժմ նա հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ ստեղծել բաց հասանելիությամբ հարթակ, որը կօգտագործի այնպիսի լրատվամիջոցների բովանդակություն, ինչպիսիք են Fox News, Breitbart, Daily Caller, Epoch Times և New York Post։

«Մենք ստեղծում ենք xAI-ի Grokipedia-ն։ Դա կլինի հսկայական առաջընթաց Wikipedia-ի համեմատ», — նշել է նա։

Մասկի խոսքով՝ սա անհրաժեշտ քայլ է xAI-ի՝ տիեզերքը հասկանալու նպատակին հասնելու ուղղությամբ։

Նոր հանրագիտարանն, ամենայն հավանականությամբ, կկոչվի «Գրոքիպեդիա»՝ ի պատիվ Grok անունով արհեստական բանականության չատբոթի, որը գործում է X հարթակում։ Նախագիծը, ըստ Մասկի, կլինի բաց կոդով և հասանելի բոլորին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները