Ի՞նչ բիզ-թեք միջոցառումների մասնակցել 2024 թվականին

2024 թվականը Հայաստանում հագեցած է լինելու տեխնոլոգիական և բիզնես աշխարհի միջոցառումներով՝ զանազան համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ, meet-up-ներ և այլ ձևաչափով իվենթներ, որոնք հիանալի հնարավորություն են սովորելու, ծանոթանալու, ձեռք բերելու կապեր և առաջ տանելու Ձեր գործը:

How2B-ն հավաքել է տարվա բոլոր բիզ-թեք իրադարձությունները մի վայրում, պահպանե՛ք այս գրառումը և մշտապես կիմանաք, թե ուր արժի գնալ առաջիկա օրերին:

Speed Mentoring session

- Advertisement -
Ի՞նչ բիզ-թեք միջոցառումների մասնակցել 2024 թվականին

Որտե՞ղ՝ Unicorn Community Café
Ե՞րբ՝ ապրիլի 11
Ավելի՞ն՝ այստեղ

Հերթական Speed Mentoring միջոցառումը, որտեղ «Հիմնադիրների ճանապարհորդությանը» կմասնակցի Արտավազդ Սոխիկյանը,ով Buymie-ի համահիմնադիրը և տեխնիկական գծով տնօրենն է, Seven Smarts LLC-ի հիմնադիրը։

TOURISM & MORE 2024 կոնֆերանս

Որտե՞ղ՝ FoodPark by Downtown
Ե՞րբ՝ ապրիլի 13
Ավելի՞ն՝ այստեղ

«Պահպանելով և ներկայացնելով հայկականը» խորագրով կանցկացվի TOURISM & MORE 2024 կոնֆերանսը, որի շրջանակում միավորվելու են տարբեր ոլորտների փորձագետներ և քննարկելու են, թե որո՞նք են հայկականության, հայ տեսակի պահպանման և սեփական դիմագիծը չկորցնելու հանգուցակետերը, և ի՞նչ պետք է իրապես ներկայացնել աշխարհին։

JavaScript Summit Armenia 2024

Որտե՞ղ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարան
Ե՞րբ՝ ապրիլի 13
Ավելի՞ն՝ այստեղ

JavaScript Summit Armenia-ն մեկօրյա միջոցառում է JavaScript ծրագրավորման լեզվով հետաքրքրվածների համար։ Միջոցառումը մեկ հարկի տակ կհավաքի համայնքի բոլոր էնտուզիաստներին և մասնագետներին՝ արժեքավոր և օգտակար քննարկումներ ունենալու համար:

«SEO-ի հնացած մեթոդները 2024-ի համար» բաց դաս

Որտե՞ղ՝ ԱՐԴԻ ակադեմիա (Woods կենտրոն)
Ե՞րբ՝ ապրիլի 13
Ավելի՞ն՝ այստեղ

Բաց դասի ընթացքում Ռոման Դանեղյանի հետ կսովորեք, թե SEO մարտավարություններից որոնք այլևս չեն աշխատում 2024 թվականին, ինչպես ադապտացվել Google-ի խստացող ալգորիթմներին և
ո՞ր նոր գործիքները կօգնեն կայքի առաջընթացին և տեսանելիության բարձրացմանը։

LEASING EXPO 2024

Որտե՞ղ՝ Meridian Expo & Event Centre
Ե՞րբ՝ ապրիլի 12-14
Ավելի՞ն՝ այստեղ

«LEASING EXPO 2024»-ն արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների և 100-ից ավել բրենդների, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց: Ցուցահանդեսը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:

STAN Talks

Որտե՞ղ՝ Foundation for Armenian Science and Technology (FAST)
Ե՞րբ՝ ապրիլի 15
Ավելի՞ն՝ այստեղ

Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) կազմակերպում է հերթական STAN Talks-ը, որտեղ «Սխալներ, որոնցից պետք է խուսափել ֆանդրեյզինգի ժամանակ» թեմայի մասին կխոսի Ստեփան Խզրթյանը, ով կքննարկի ընդհանուր սխալները, որոնցից պետք է խուսափել, ինչպես նաև ֆանդրեյզինգի և գործարքների կնքման գործում հաջողության հասնելու ռազմավարությունները:

Բաց դռների օր Մատենայում

Որտե՞ղ՝ Մատենա, Բաղրամյան 6
Ե՞րբ՝ ապրիլի 17
Ավելի՞ն՝ այստեղ

«Մատենա» միջազգային բիզնես դպրոցը կազմակերպում է «Բաց դռների օր»՝ հնարավորություն տալով բոլոր հետաքրքրվողներին՝ ծանոթանալու դպրոցի առաջիկա ծրագրերին և առաջարկվող հնարավորություններին: 

Այս անգամ «Բաց դռների օրն» ուղեկցվելու է Մատենայի շրջանավարտների հետ պանելային քննարկմամբ, որի ընթացքում նրանք կիսվելու են «Մատենայում» անցկացրած իրենց փորձառությամբ, մարտահրավերներով և այն բացառիկ պահերով, որոնք հետագայում մասնագիտական ձեռքբերումների հիմք են դարձել: 

Ground Zero Breakfast Series

Որտե՞ղ՝ Ground Zero Specialty Coffee
Ե՞րբ՝ ապրիլի 17
Ավելի՞ն՝ այստեղ

Միջոցառումը հնարավորություն է ստանալու արժեքավոր պատկերացում Ադամ Կաբլանյանի՝ միկրոէլեկտրոնիկայի, առաջնորդության և ներդրումների ոլորտներում ճանապարհորդության մասին:

PyData Yerevan

Որտե՞ղ՝ Anahit TechCenter
Ե՞րբ՝ ապրիլի 18
Ավելի՞ն՝ այստեղ

PyData Yerevan-ի հերթական MeetUp-ը կացկացվի LLM-ների միջոցով գեներացված տեքստերի հայտնաբերման մասին։

«LLM-Generated Text Detection» թեմայով զրույցի ընթացքում PyDataYVN խոսնակ Յուրի Օրշուլևիչը՝, ով SuperAnnotate-ի NLP-ի ավագ ինժեներ է, կընդգծի մեքենայի կողմից ստեղծված և մարդու կողմից գրված տեքստը տարբերելու կարևորությունը՝ ուսումնասիրելով հնարավոր խնդիրները և դրանցից խուսափելու ուղիները:

InTech Armenia 2024

Որտե՞ղ՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոց
Ե՞րբ՝ ապրիլի 19
Ավելի՞ն՝ այստեղ

InTech Armenia-ն ամենամյա տեխնոլոգիական իրադարձություն է ՏՏ շուկայի զարգացմանն ու ՏՏ նախագծերի իրականացմանն առնչվող կարևոր հարցերի քննարկման համար՝ բիզնեսի և ՏՏ մատակարարների  հետ համագործակցությամբ։

Միջոցառումը նպատակ ունի բացահայտելու ՏՏ ոլորտի հիմնական միտումները և Հայաստանում բիզնեսի կարիքները։ Այս տարի միջոցառումը կկայանա «Shaping the Future of Business: Harmonizing AI, Cybersecurity and Digital Advancements» խորագրի ներքո։

Career City Fest

Որտե՞ղ՝ Meridian Expo & Event Centre, Երևան
Ե՞րբ՝ ապրիլի 27-28
Ավելի՞ն՝ այստեղ

Ավանդական դարձած Career City Fest-ը մեկ հարթակում է հավաքում ՀՀ լավագույն գործատուներին և նրանց թիմերը, որոնք ստեղծում են լավագույն ապրանքներն ու ծառայությունները: Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան` ծանոթանալ ՀՀ առաջատար ընկերությունների կորպորատիվ մշակույթին, ապրանքներին, ծառայություններին և թիմերին, մասնակցել կոնֆերանսներին, մաստեր կլասներին, սեմինարներին, ներկա գտնվել գործատուների յուրօրինակ EVP Show-ին և այլն:

Gyumri Game Conference

Որտե՞ղ՝ Gyumri Technology Center by EIF
Ե՞րբ՝ մայիսի 4-5
Ավելի՞ն՝ այստեղ

Այս միջոցառումը միջոց է միավորելու խաղերի ոլորտի սիրահարներին և փորձառու մասնագետներին մեկ տանիքի տակ։ Կլինեն ավելի քան 20 խոսնակներ՝ տարբեր խաղային կազմակերպություններից, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքով և փորձով։

ՎԶԵԲ տարեկան հանդիպում

Որտե՞ղ՝ Երևան
Ե՞րբ՝ մայիսի 14-16
Ավելի՞ն՝ այստեղ

ՎԶԵԲ տարեկան հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաստիճան հարթակում քննարկումներ իրականացնելու համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, երկկողմ հանդիպումներ ունենալու միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և այլ կազմակերպությունների պատվիրակների և ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցելու գլոբալ մարտահրավերներին առնչվող միջոցառումներին։ Հանդիպման շրջանակներում կանցկացվի «Ազդեցության համատեղ գործադրում» խորագրով գործարար համաժողով։

Construction and Interior 2024

Որտե՞ղ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Ե՞րբ՝ մայիսի 17-19
Ավելի՞ն՝ այստեղ

 «Construction and Interior 2024» միջազգային մասնագիտացված ամենամեծ ցուցահանդեսը անցկացվում է 16 տարի շարունակ:

Ցուցահանդեսը շինարարության ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար բացառիկ հնարավորություն է ստեղծում գտնվել մեկ հարկի տակ սպառողների հետ, առաջարկել նորամուծություններ, ստեղծել գործնական կապեր և ամրապնդել հինը:

Affilate Conference

Որտե՞ղ՝ Մերիդիան էքսպո կենտրոն
Ե՞րբ՝ մայիսի 30-31
Ավելի՞ն՝ այստեղ

Եվրոպայի ամենամասշտաբային կոնֆերանսներից մեկն է, որին մասնակցում է ավելի քան 50 երկիր։ Երևանը հարթակ է լինելու ոլորտի ավելի քան 2500 փորձագետների համար, իսկ բանախոսների թվում են առաջատար դեմքեր աշխարհի մասշտաբով։

HOMING EXPO 2024

Որտե՞ղ՝ Meridian Expo & Event Centre
Ե՞րբ՝ հունիսի 7-9
Ավելի՞ն՝ այստեղ

HOMING EXPO 2024-ը վերանորոգման, կահավորման, էքստերիեր-ինտերիեր դիզայնի և հարակից ոլորտներում խոշոր ցուցահանդես է, որը հնարավորություն է տալիս այս ոլորտներով հետաքրքրված կամ ոլորտների ծառայությունների կարիքն ունեցող մարդկանց միանգամից, մեկ հարթակում հանդիպել ոլորտների առաջատար և լավագույն առաջարկները ներկայացնող ընկերություններին:

GCON 2024 — Game development conference

Որտե՞ղ՝ American University of Armenia
Ե՞րբ՝ հունիսի 15, ժամը՝ 10։00-19։00
Ավելի՞ն՝ այստեղ

Հայաստանում Խաղաստեղծների կոնֆերանսի (GCON) ընթացքում մասնագետները կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով: Միջոցառումը օգտակար կլինի ինչպես նորեկների, այնպես էլ փորձառու մասնագետների համար: GCON-ը նաև հիանալի վայր է մասնագերների հետ շփվելու և նոր մարդկանց հանդիպելու համար:

World Congress on Innovation and Technology 2024

Որտե՞ղ՝ Երևան, Հայաստան
Ե՞րբ՝ հոկտեմբերի 1-7
Ավելի՞ն՝ այստեղ

Հայաստանը 2019 թվականից հետո երկրորդ անգամ է ընդունելու հեղինակավոր միջոցառումը: Այն այս անգամ անցնելու է «Գիտությունը որպես թվային սերունդի խոստումների իրականացման ուղի» խորագրով:

Պահպանե՛ք այս հոդվածը, այն թարմացվում է ամեն հինգշաբթի: Իսկ եթե ունեք կամ գիտեք բիզ-թեք միջոցառումներ, որոնք չկան մեր ցանկում, կարող եք ուղարկել info@how2b.am էլ. հասցեին։

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ի՞նչ բիզ-թեք միջոցառումների մասնակցել 2024 թվականին

Վերջին նորությունները

Ի՞նչ բիզ-թեք միջոցառումների մասնակցել 2024 թվականին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: