International Real Estate Roadshow 2025
My Space ընկերությունը և BSCOSMO բիզնես ակումբը կազմակերպում են International Real Estate Roadshow 2025 միջազգային ցուցահանդես-վաճառք։
Միջոցառման նպատակն է մեկ հարթակում համախմբել Դուբայի, Կիպրոսի և Հայաստանի անշարժ գույքի ամենահետաքրքիր և եկամտաբեր նախագծերը՝ ներդրողների և գնորդների համար առաջարկելով բացառիկ հնարավորություններ։
Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցները կկարողանան․
- ծանոթանալ վստահելի և բարձր եկամտաբեր ներդրումային ծրագրերին,
- ստանալ խորհրդատվություն ոլորտի փորձառու մասնագետներից,
- օգտվել հատուկ առաջարկներից և զեղչերից, որոնք հասանելի կլինեն միայն միջոցառման օրերին։
Ցուցադրվելու են Դուբայի առաջատար կառուցապատողների նախագծերը՝ առանց սահմանափակումների, Կիպրոսի շքեղ վիլլաներն ու ծովափնյա կոմպլեքսները, ինչպես նաև Հայաստանի նոր զարգացող ուղղությունները։
Ծրագրի շրջանակում կանցկացվեն թեմատիկ սեմինարներ, քննարկումներ, խաղարկություններ և անակնկալներ միայն միջոցառման մասնակիցների համար։
Այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է հասկանալու, թե որ շուկան today առավել արդյունավետ ներդրման համար է՝ Դուբայի դինամիկ անշարժ գույքի ոլորտը, Կիպրոսի կայուն աճող շուկան, թե Հայաստանի զարգացող հնարավորությունները։
Տեղերը սահմանափակ են։












