Եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցնելու նախագիծը հաստատվել է

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարությունը եկամուտների հայտարարագրման համակարգում հաստատել է մի շարք փոփոխություններ՝ գործընթացը քաղաքացիների համար ավելի պարզ և հասանելի դարձնելու նպատակով։

Փոփոխությունների համաձայն՝ Պետական եկամուտների կոմիտեն ինքն է նախապես լրացնելու քաղաքացիների հայտարարագրերը, որոնցում արտացոլված կլինեն Կոմիտեին հասանելի տվյալները։ Քաղաքացիներին կտրվի բավարար ժամանակ՝ դրանք ստուգելու և անհրաժեշտության դեպքում լրացումներ կատարելու համար։ Եթե փոփոխություններ չեն արվում, ապա հայտարարագիրը մինչև ժամկետի ավարտը (հաջորդ տարվա հուլիսի 1-ը) ավտոմատ կերպով կհամարվի ներկայացված։

Այս և հաջորդ տարվա համար սահմանվել է անցումային՝ ավելի երկար ժամկետ՝ մինչև նոյեմբերի 1-ը, իսկ այն չներկայացնելու դեպքում վարչական պատասխանատվություն չի սահմանվի։

Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են հետ ստանալ սոցիալական կամ կրթական ծախսերի դիմաց հասանելի վերադարձը (մինչև 100 հազար դրամ տարեկան), պարտավոր են մուտք գործել համակարգ և էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել իրենց հայտարարագիրը։

Ֆինանսների նախարարության առաջարկով՝ համակարգը չի պահանջի գրանցել որոշ եկամտային հոսքեր, այդ թվում՝ վարկեր, պարտքեր, ընտանիքի անդամների միջև կենցաղային փոխանցումներ։ Բացի այդ՝ բանկային և ֆինանսական տվյալները ՊԵԿ-ին կարող են փոխանցվել միայն տվյալ քաղաքացու համաձայնությամբ։

Ներկայումս շուրջ 130 հազար քաղաքացի արդեն լրացրել է եկամուտների հայտարարագիրը՝ ընդհանուր 860 հազարից։

Կարդացեք նաև՝

Ովքե՞ր և ինչպե՞ս պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր 2025թ.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները