Հուլիսին մթերքների գները կրկին աճել են

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հուլիսին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ՝ նախորդ ամսվա համեմատ։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ընդհանուր գնաճը կազմել է 1.8 տոկոս։ Տարվա առաջին յոթ ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 1.4 տոկոսով։

Հուլիսին ամսական կտրվածքով սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըմպելիքների գներն աճել են 0.5 տոկոսով, նկատելի գնաճ արձանագրվել է նաև այլ ոլորտներում։ Մասնավորապես՝ մսամթերքի գներն աճել են 1.6 տոկոսով, կաթնամթերքը, պանիրն ու ձվերը՝ 1.4 տոկոսով, շաքարավազի գներն աճել են 2.3 տոկոսով։ Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի խմբում արձանագրվել է 0.8 տոկոս աճ։

Միևնույն ժամանակ՝ որոշ ոչ պարենային ապրանքների և ծառայությունների գներ նվազել են։ Հագուստի և կոշիկի խմբում արձանագրվել է 0.8 տոկոս գնանկում, իսկ հանգստի, ժամանցի և մշակութային միջոցառումների ծառայությունները նվազել են 0.5 տոկոսով։ Բնակարանային սպասարկման ոլորտում, մասնավորապես կոմունալ ծառայությունների գները, մնացել են հիմնականում անփոփոխ։ Տրանսպորտի ծառայությունների ոլորտում գրանցվել է 0.3 տոկոս աճ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները