Առողջության ապահովագրություն․ Ովքե՞ր և ինչքա՞ն պետք է վճարեն

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որն ուժի մեջ է մտնելու 2026թ․ հունվարի 1-ից, բայց ենթադրում է փուլային ներդրում։ Սա նշանակում է, որ բոլորը չէ, որ միանգամից ընդգրկվելու են համակարգում։

Ահա թե ում համար և ինչ պայմաններով է սկսելու գործել ապահովագրությունը 2026 թվականի հունվարի 1-ից։

Ովքե՞ր են շահառուները 2026 թվականից

2026-ի հունվարի 1-ից համակարգը կգործի բնակչության երկու հիմնական հատվածի համար՝ պետության կողմից ապահովագրվող խոցելի խմբերի և բարձր եկամուտ ունեցող աշխատողների։

Ա. Պետության կողմից անվճար ապահովագրվողներ (Խոցելի խմբեր)

Հետևյալ քաղաքացիների համար ապահովագրավճարը կատարելու է պետությունը.

  • Մինչև 18 տարեկան երեխաներ,
  • 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,
  • Հաշմանդամություն ունեցող անձինք,
  • Սոցիալապես անապահով (Փարոս համակարգում ընդգրկված) ընտանիքների անդամներ,
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման մասնակիցներ,
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ և բռնադատվածներ,
  • Հաշմանդամություն ունեցող անձի խնամող հանդիսացող ծնողներից մեկը։

Բ. Վճարովի հիմունքներով միացողներ (Բարձր եկամուտ ունեցողներ)

Աշխատող քաղաքացիներից 2026-ից համակարգին պարտադիր միանալու են միայն նրանք, ովքեր ունեն որոշակի շեմից բարձր եկամուտ.

  • Վարձու աշխատողներ, որոնց աշխատավարձի հաշվարկման բազան ամսական 200,001 դրամ և ավելի է։
  • Անհատ ձեռնարկատերեր, նոտարներ և քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ, որոնց տարեկան եկամուտը (հաշվարկման բազան) գերազանցում է 2,400,001 դրամը։

200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացողները կմիանան համակարգին մեկ տարի ուշ՝ 2027-ից:

Որքա՞ն է կազմելու վճարը

  • Խոցելի խմբերի համար (երեխաներ, թոշակառուներ և այլն)՝ 0 դրամ (վճարում է պետությունը)։
  • Աշխատող քաղաքացիների համար՝ Նախագծով նախատեսվում է տարեկան 120,000-ից 164,400 դրամ։
    • Սա կազմում է ամսական մոտ 10,000 — 13,700 դրամ։
    • Գումարը պահվելու է աշխատավարձից (ինչպես եկամտային հարկը) կամ վճարվելու է ինքնուրույն՝ կախված աշխատանքի տեսակից։

Պարտադիր պայման՝ կանխարգելիչ բուժզննում

Անկախ նրանից՝ պետությունն է վճարում ձեր փոխարեն, թե դուք ինքներդ, ապահովագրական փաթեթից օգտվելու համար պարտադիր է տարին մեկ անգամ անցնել կանխարգելիչ բուժզննում (check-up)։

  • Սա անվճար է և ներառված է փաթեթում։
  • Եթե չեք անցել ստուգումը, բուժօգնությունը չի հատուցվի (բացառությամբ շտապ դեպքերի)։

Ի՞նչ ծառայություններ են հասանելի լինելու

Ապահովագրական փաթեթը ներառում է.

  • Անվճար հետազոտություններ (արյան անալիզ, ռենտգեն, սոնոգրաֆիա և այլն),
  • Հիվանդանոցային բուժում (թերապևտիկ և վիրաբուժական),
  • Սրտի վիրահատություններ (ստենտավորում, շունտավորում),
  • Քաղցկեղի բուժում (վիրահատություն, քիմիաթերապիա),
  • Դեղորայք (քրոնիկ հիվանդությունների դեպքում),
  • Շտապօգնություն։

Մի քանի տերմին, որ արժե իմանալ

  • Էլեկտրոնային ուղեգիր. Բժշկին դիմելիս անհրաժեշտ կլինի էլեկտրոնային ուղեգիր (թղթային քաշքշուկ չի լինելու)։
  • Համավճար. Որոշ թանկարժեք ծառայությունների համար հնարավոր է գործի համավճարի մեխանիզմ (պետությունը վճարում է մեծ մասը, քաղաքացին՝ մնացածը)։
  • Ընտրության ազատություն. Դուք ազատ եք ընտրելու ցանկացած հիվանդանոց կամ պոլիկլինիկա, որը պայմանագիր ունի Հիմնադրամի հետ։

Հիմա հունվարից ամիսը 10.000 դրամից ավել պետք է վճարե՞նք

Փաստացի՝ դեռևս ՈՉ, որովհետև ներդրվում է նաև cash-back-երի մեխանիզմ։ Այդ մասին մանրամասները՝ մեր «Ֆինանսական բանականություն» փոդքաստի վերջին էպիզոդում։

Հիշեցում. Սա օրենքի նախագիծ է, և մինչև վերջնական ընդունվելը դրույթները կարող են փոփոխվել Ազգային ժողովի կողմից։

Կարդացե՛ք նաև՝

Կարդացե՛ք նաև

spot_img
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կարդացեք նաև