Apple-ը ներկայացրել է նոր iPhone 14-ը

Վերջին լուրերը
Apple-ը ներկայացրել է նոր iPhone 14-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը երկու նոր տարբերակ ունի՝ յուրաքանչյուրը երկու չափսով՝ Phone 14 եւ iPhone 14 Plus։ Ընկերության տնօրեն Թիմ Կուկն այսօր ներկայացրել է դրանք:

Երկու տարբերակներն էլ ունեն 6,1 դյույմանոց էկրաններ՝ ի լրումն ավելի մեծ՝ 6,7 դյույմանոց էկրաններով սարքերի, որոնք Plus ապրանքանիշով են վաճառվում:

- Advertisement -
Apple-ը ներկայացրել է նոր iPhone 14-ը

iPhone 14-ի հիմնական առանձնահատկությունները ներառում են.

OLED էկրան,

Հինգ գույն՝ երկնագույն, տիեզերական սեւ, արծաթագույն, ոսկեգույն եւ մուգ մանուշակագույն,

Ավտոնոմ աշխատանքի բարելավված ժամանակ,

Կերամիկական ավելի դիմացկուն էկրաններ,

Առջևի տեսախցիկի թույլ լույսի ներքո լավագույն արտադրողականություն,

Անվտանգության ծառայություն, որը կոչվում է Emergency SOS՝ արբանյակի միջոցով, որը կարող է միանալ արտակարգ իրավիճակների ծառայություններին նույնիսկ այն ժամանակ, երբ օգտատերը բջջային կամ Wi-Fi ծածկույթից դուրս է։

IPhone 14-ը եւ 14 Plus-ը պահպանել են iPhone 13-ի դիզայնի մեծ մասը, ներառյալ հեռախոսի սելֆի-տեսախցիկի եւ Face ID սենսորների կտրվածքը: iPhone 14-ի ամերիկյան մոդելները չեն ունենա SIM քարտի համար ֆիզիկական բնիկ, դրանք կօգտագործեն միայն eSIM։

14 Plus մոդելը պնդում է, որ առաջարկում է ավտոնոմ աշխատանքի լավագույն ժամանակը՝ բոլոր iPhone-ների հետ համեմատած: Երկու մոդելներն էլ առաջարկում են անցյալ տարվա A15 Bionic չիպսետը, որը լուրջ փոփոխություն է Apple-ի համար։ Ընկերությունը սովորաբար ամեն տարի ներկայացնում է նոր պրոցեսոր, որն օգտագործվում է iPhone-ի ամբողջ շարքում:

Տեսախցիկի առջեւում կա լայնանկյուն եւ նոր 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ՝ f/1.5 բացվածքով եւ սենսորի վրա հիմնված կայունացմամբ: Apple-ը պնդում է, որ թույլ լույսի ներքո պատկերի որակը բարելավվել է 49 տոկոսով, իսկ գիշերային ռեժիմն արդեն կաշխատի երկու անգամ ավելի արագ։ Կա նաեւ նոր 12 մեգապիքսելանոց TrueDepth տեսախցիկ, որն ամբողջ շրջանագծով ավտոֆոկուս ունի:

iPhone 14-ը կարժենա 799 դոլար, իսկ Plus-ը՝ 899 դոլար։ Նախնական պատվերները կսկսվեն սեպտեմբերի 9-ին, իսկ փոքր տարբերակը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 16-ին: Սակայն Plus մոդելը մինչեւ հոկտեմբեր խանութներում չի հայտնվի:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները