AI-Code battle մրցույթն ընդունում է հայտեր

spot_imgspot_img
Վերջին լուրերը
AI-Code battle մրցույթն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF)
Վերջնաժամկետ՝ հուլիսի 31

Միջոցառման մասին

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում մեկնարկում է AI-Code battle նորարարական գաղափարների մրցույթը։

Նոր ձևաչափով մրցույթը հնարավորություն կտա մասնակիցներին, կիրառելով արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքներ, մշակել հետաքրքիր նախագծեր կամ դրանց դեմո տարբերակները, մրցել միմյանց հետ և ստանալ դրամական պարգևներ։

AI-Code battle-ը հնարավորություն կտա.

  • ծանոթանալ համար արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքների և գործնականում սովորել՝ ինչպես կիրառել դրանք տարբեր նախագծերում
  • մշակել հետաքրքիր նախագծեր ՏՏ-ի, գյուղատնտեսության, հյուրընկալության և այլ ոլորտներում
  • ստանալ դրամական պարգև

Մրցույթին կարող են մասնակցել 2-4 հոգանոց թիմեր կամ անհատներ։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչ հուլիսի 31-ը մշակել նորարարական տեխնոլոգիական լուծումներ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների կիրառմամբ և լրացնել հետևյալ հայտադիմումը։

Անվանակարգեր և մրցանակային ֆոնդ.

  • 500,000 ՀՀ դրամ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների ստեղծարար կիրառությամբ ստեղծված նախագծի համար,
  • 500,000 ՀՀ դրամ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների լայնածավալ կիրառությամբ ստեղծված նախագծի համար,
  • 500,000 ՀՀ դրամ՝ արհեստական բանականությամբ աշխատող գործիքների արդյունավետ կիրառությամբ կրթական նախագծի/մոդելի համար է։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները
Գտիր