Ապրիլի 24-ին «Yandex Go»-ով դեպի Ծիծեռնակաբերդ ուղևորությունների արժեքը կսկսվի 1 դրամից

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, «Yandex Go» հավելվածով Երևանից և հարակից բնակավայրերից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղևորությունների արժեքը «Ստարտ» սակագնով կսկսվի 1 դրամից։

Այս առաջարկը գործելու է 2026 թվականի ապրիլի 24-ի ժամը 00:00-ից մինչև 23:59-ը: Նշված արժեքով ուղևորությունից օգտվելու համար անհրաժեշտ է պատվերը գրանցել բացառապես «Yandex Go» հավելվածի միջոցով և մինչև ուղևորության սկիզբը հստակ նշել վերջնական կետը:

Ուղևորության վերջնական արժեքը կարող է գերազանցել 1 դրամը որոշակի հանգամանքներում: Արժեքի փոփոխություն կլինի ավտոմեքենայի վճարովի մոտեցման, վճարովի սպասման, ինչպես նաև պատվերի մեջ միջանկյալ կանգառ ավելացնելու դեպքում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները