Yandex Go-ն բարձր պահանջարկի ժամերին կկրճատի իր միջնորդավճարը՝ վարորդների եկամուտը մեծացնելու համար

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Yandex Go-ը ընկերությունը կհրաժարվի իր միջնորդավճարի մի մասից այն պատվերների դեպքում, որոնց արժեքը բարձր պահանջարկի պայմաններում ավելի քան կրկնակի գերազանցում է նույն ուղղության բազային սակագնով երթի արժեքը։

Ըստ ընկերության՝ գնի բարձրացման գործակիցը գործում է այն ժամանակ, երբ համակարգում ազատ վարորդների համամասնությունը նվազում է, իսկ պատվերների քանակը՝ աճում։

Վարորդները նման պատվերները կտեսնեն պատվերի քարտում․ պատվերների մոտ կցուցադրվի մանուշակագույն նշում՝ բարձր պահանջարկի և ծառայության նվազեցված վարձատրության մասին։

Պատվերի բազային արժեքը ձևավորվում է ծառայության սակագնով՝ ներառելով ուղևորության հիմնական գինը, վճարովի լրացուցիչ ծառայություններն (օրինակ՝ մանկական նստատեղ), վճարովի մոտեցումը և սպասման վճարը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները